Պայմանագրային զինծառայության տարիքային շեմը կավելանա միջինը 5 տարով. ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց ԼՀԿ նախագիծը
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը: Կողմ էր 103, ձեռնպահ՝ 2 պատգամավոր:
Նախագծի ընդունման անհրաժեշտությունը հիմնավորվում է նրանով, որ սահմանային տարիքը լրացած զինծառայողն ազատվում է աշխատանքից, մինչդեռ շատ են դեպքերը, երբ ցանկություն կա շարունակելու ծառայությունը: Նախագծով առաջարկվում է բարձրացնել Զինված ուժերում և այլ զորքերում պայմանագրային զինվորական ծառայության անցնելու տարիքը:
Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում Կառավարությունն առաջարկել է ըստ զինվորական կոչումների փոփոխել և տարբեր տարիքային սանդղաներ սահմանել պահեստազորի ծառայողների համար, որոնց թույլատրվում է ներգրավվել Զինված ուժերում: Համապատասխան տարիքային շեմը միջին հաշվարկով բարձրացվել է 5 տարով:
Եվ այսպես՝ պայմանագրային զինծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը առաջարկվում է սահմանել շարքային, կրտսեր և ավագ ենթասպայական կազմի համար՝ 50, կրտսեր սպայական կազմի համար՝ 48-52, ավագ սպայական կազմի համար՝ 50-55, գնդապետի համար՝ 55-58, ավելի բարձր կոչումների համար՝ 63:
Նմանատիպ հոդվածներ
Այսօրվանից կսկսվեն «Sputnik V»-ով պատվաստումները՝ Հայաստանի բոլոր մարզերում
Այսօր Հայաստանում սկսվում են ռուսական «Sputnik V» պատվաստնայութով պատվաստումները Երևանի պոլիկլինիկաներում և երկրի բոլոր...
ՀՐԱՏԱՊ. Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը. ՊԲ
Վերջին օրերին հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից տարբեր ուղղություներով խախտել է հրադադարի պահպանման...
ՊՆ-ի արձագանքը՝ Սյունիքում Ադրբեջանին ռազմավարական դիրքեր հանձնելու խոսակցություններին
Պաշտպանության նախարարությունն արձագանքել է Սյունիքում Ադրբեջանին նոր դիրքեր հանձնելու մասին խոսակցություններին։ «Վերջին...
«Սոսիների պուրակն է. Ալիևներն արդեն Սյունիքի մարզով ազատ տեղաշարժվո՞ւմ են». Նարինե Կիրակոսյան
«Սոսիների պուրակն է. Ալիևներն արդեն Սյունիքի մարզով ազատ տեղաշարժվո՞ւմ են». Նարինե Կիրակոսյան Լրագրող Նարինե Կիրակոսյանը...