ՏԵՍԱՆՅՈՒԹ. Աբովյան քաղաքի թիվ 1 ավագ դպրոցում աշակերտները դասադուլ, իսկ ուսուցիչները գործադուլ են հայտարարել

Աբովյան քաղաքի Խաչատուր Աբովյանի անվան թիվ 1 ավագ դպրոցում շարունակվում է բողոքը՝ ընդդեմ նորանշանակ տնօրեն Քարմիլե Առաքելյանի, աշակերտները դասադուլ, իսկ ուսուցիչները գործադուլ են հայտարարել: Դպրոցի պատմության  ուսուցիչ Հայկ Փայտյանն իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց, որ բողոքը շարունակվելու է, քանի որ իրենց պայքարում հաստատակամ են: Նրանք պահանջում են, որ դպրոցի տնօրենի պաշտոնին գա նախկին տնօրեն Մետաքսյա Բաբայանը:  «Մենք չենք պատրաստվում աշխատել դրածոյի հետ, դասարանները ևս դատարկ են»: 

Հիշեցնենք, որ ամեն ինչ սկսվել է հունվարի 22-ին տեղի ունեցած տնօրենի ընտրություններից հետո, որտեղ խորհրդի ձայները բաժանվել են 4-4 հարաբերակցությամբ և արդեն դպրոցի տնօրենի ընտրելու հարցով պետք է զբաղվեր ԿԳՄՍ նախարարը: Ինչպես դպրոցի կազմն է հայտնում՝ տնօրենին ընտրող կառավարման խորհուրդը բաղկացած է եղել 8 անդամից՝ 2-ը մանկավարժական կոլեկտիվի ներկայացուցիչներ, 2-ը՝ ծնողական խորհրդի, ավագ դպրոցների պարագայում 3-ը՝ ԿԳՄՍ ներկայացուցիչներ և մեկը՝ մարզպետարանից: 
Մրցույթի ավարտից հետո ԿԳՄՍ նախարարությունը որոշել է տնօրեն ընտրել Քարմիլե Առաքելյանին, սակայն ուսուցչական կազմը պնդում է, որ այն եղել է անարդար, քանի որ Առաքելյանը գտնվում է Կոտայքի նախկին մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հովանավորության ներքո: 


Մանրամասները՝ տեսանյութում։