Պատահարներ

Կախված եղանակից այս տարի Սեւանի ծաղկման պրոցեսը ուշ սկսվեց, շուտ էլ վերջանալու է. Գայանե Շահնազարյան

Կախված եղանակից այս տարի Սեւանի ծաղկման պրոցեսը ուշ սկսվեց, շուտ էլ վերջանալու է. Գայանե Շահնազարյան
Ի ուրախություն մեզ, այսօր փոքր Սեւանում մենք չունենք կանաչած հատված, մեծ Սեւանում էլ շատը քիչ հատվածներ են կանաչած, հուսանք ինքն իրեն հետ կգնա: Այս մասին, այսօր՝ հուլիսի 29-ին, լրագրողների հետ…

Ի ուրախություն մեզ, այսօր փոքր Սեւանում մենք չունենք կանաչած հատված, մեծ Սեւանում էլ շատը քիչ հատվածներ են կանաչած, հուսանք ինքն իրեն հետ կգնա: Այս մասին, այսօր՝ հուլիսի 29-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Շրջակա միջավայրի նախարարի պարտականությունները կատարող Վահե Ջիլավյանը:

Նրա խոսքով, կառավարությունից շատ խիստ հանձնարարականներ են տրված՝ ձեռնարկել բոլոր միջոցները, ներկայացնել ծրագրեր, թե ինչ պետք է անել, որ հաջորդ տարի կամ կանաչած հատված չունենանք, կամ շատ քիչ լինի:

 

«Դա մասնավորապես վերաբերվում է արդեն ջրի տակ մնացած անտառապատ տարածքների մաքրմանը, նաեւ դեպի Սեւան հոսող կեղտաջրերի մաքրման մեխանիզմներ ներդնելու մասով: 2019-ին Վարդենիսի հատվածում մաքրվել է շուրջ 100 հա անտառապատ տարածք: Այս տարի շարունակվում է նույն տարածքում: Այս պահին արդեն իսկ 50 հա տարածք մաքրված կա»,-ասաց նա:

 

Իր հերթին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գայանե Շահնազարյանը նշեց. «Սեւանի ծաղկման պրոցեսները, որ նախորդ տարիներին սկսվում էր հունիսից, այս տարի սկսվել է հուլիսի 15-ից: Կախված եղանակից ծաղկման պրոցեսը ուշ սկսվեց, շուտ էլ վերջանալու է: Սեւանում ունենք վատ էկոլոգիական վիճակ, թթվածինը ցածր է, սնուցող նյութերի քանակը բավարար է, որպեսզի շարունակական ծաղկման պրոցեսներ լինեն: Թափանցիկությունը մինչեւ 4 մետր է: Այս բոլոր բնութագրիչները խոսում են այն մասին, որ լճում ունենք կենսածին նյւթերի բավարար քանակություն: Սա նշանակում է, որ լճի վիճակը շատ վատ չի, բայց լավ էլ չի»:

Նշվեց նաեւ, որ օրակարգում է ափամերձ շենք-շինությունների ապամոնտաժման աշխատանքները, ափամերձ անտառապատ տարածքների մաքրման աշխատանքները, նաեւ դեպի լիճ հոսող կեղտաջրերի մաքրման կայանների ստեղծումն է: Մասնավորապես այդ նպատակներով ԵՄ-ից ակնկալվում է ստանալ 5 մլն եվրոյի դրամաշնորհ:

Այդ 5 մլն եվրոյի շրջանակներում առաջանայինը մաքրման կայանների տեղադրումն է եւ բնակավայրերից հոսքաջրերի մաքրման գործընթացը: 

 

«Դրամաշնորհի շրջանակներում քննարկվում է կոնկրետ երեք ծրագիր: Դրանցից մեկը համայնքներից հոսող կեղտաջրերի մաքրման կայանի հնարավորինս կառուցումն է: Երկրորդը թափոնների ռեկուլտիվացիային միտված ծրագիրն է, եւ երրորդը գետերի մաքրումը կենցաղային թափոններից»,-ասաց նա:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250