Քաղաքականություն
Ես չեմ տեսնում խաղաղություն. Սերժ Սարգսյան
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը այսօր՝ նոյեմբերի 5-ին, Հակակոռուպցիոն դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ խաղաղություն չի տեսնում։
«Ես չեմ տեսնում խաղաղություն, ուղղակի չեմ տեսնում»,– ասաց Սարգսյանը՝ արձագանքելով դիտարկմանը, թե Ադրբեջանով ցորեն է հասնում Հայաստան, և խոսվում է խաղաղության մասին։
Այսօր Հակակոռուպցիոն դատարանում նախատեսված է Սարգսյանի գործով դատական նիստը, որը նախապես ծրագրված չէր։ Լրագրողների հարցին, թե արդյոք նիստի ընթացքում կարող է ընտրվել նոր խափանման միջոց՝ հաշվի առնելով, որ երկու գործով վերացվել է նրա նկատմամբ կիրառված բացակայելու արգելքը, Սարգսյանը պատասխանեց․
«Ամենայն հավանականությամբ, նիստը կլինի, կտեսնենք»։
Նմանատիպ հոդվածներ
Գրեթե ավարտել ենք Մարգարայում ապագա անցակետի ենթակառուցվածքների ստեղծումը. Ռուբինյան. «Ազատություն»
Փոխգնդապետ Արա Մխիթարյանի ծեծի ժամանակ Վայոց ձորի նախկին մարզպետը դեպքի վայրում չի եղել. ՔԿ
WRed