Արարատյան մաքսատան տարածքում կայանված մեքենան թալանել են
Երեւանի Արարատյան մաքսատանը արտակարգ դեպք է տեղի ունեցել: Մաքսատան տարածքում մեկ տարուց ավելի կայանված մեքենան թալանել են:
Մենքենայի սեփականատեր Արմեն Գրիգորյանը NEWS.am-ի հետ զրույցում ասել է, որ իրեն ոստիկանությունից մի քանի օր առաջ են տեղեկացրել, որ մեքենան թալանել են:
«Մեքենան վրացական համարանիշներով էր ու անցած տարի մեքենան կինս էր վարել, ոստիկանները տուգանել էին նրա համար, որ ես մեքենայում չեմ եղել ու տեղափոխել էին հատուկ պահպանվող տարածք: Մի քանի օր առաջ էլ ոստիկանության աշխատակիցը հայտնեց, որ մեքենան թալանել են: Համ մեքենայի վրայից էին մասեր հանել, համ ներսից: Մոտ 900 հազար դրամի վնաս են հասցրել նախնական տվյալներով»,- լրատվականին ասել է նա:
Նա համոզված է, որ այս պատմության մեջ միայն մաքսատունն է մեղավոր, որ փակ եւ հսկվող տարածքում նման դեպք է տեղի ունեցել:
Նա հավելեց, որ մեքենան կայանված է եղել 1.5 միլիոն դրամի չափով:
Նմանատիպ հոդվածներ
Երկաթյա խողովակի միջից դուրս բերված գլխատված դիակի ինքնությունը պարզվել է
Հուլիսի 28-ին Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի վարչական տարածքի խնձորի այգիներում գտնվող ոռոգման համակարգի համար նախատեսված...
ՀՐԱՏԱՊ. Հակառակորդի կողմից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող Աշոտ Միքայելյանը
Հուլիսի 27-ին, ժամը 01.10-ի սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում, հ...
ՀՐԱՏԱՊ. Քիչ առաջ հակառակորդը կրկին հարձակվել է. Ալիևի «Սպեցնազը» մնացել է ծուղակում. Արծրուն Հովհաննիսյան
Քիչ առաջ հակառակորդը կրկին հարձակում է ձեռնարկել «Անվախ» դիրքի ուղղությամբ ու կորուստներով հետ է շպրտվել։ Ալիևի «Սպեցնազ...
Հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայող է վիրավորվել
Տավուշի մարզում հակառակորդի կրակոցից 39-ամյա պայմանագրային զինծառայող է վիրավորվել: Այս մասին հայտնում է NEWS.am-ը՝...