Հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայող է վիրավորվել
Տավուշի մարզում հակառակորդի կրակոցից 39-ամյա պայմանագրային զինծառայող է վիրավորվել:
Այս մասին հայտնում է NEWS.am-ը՝ վկայակոչելով Ներքին Կարմրաղբյուրի գյուղապետ Լեւոն Առաքելյանին: Վերջինիս խոսքով՝ վիրավորում ստացածը համագյուղացի է:
«Գիշերը ժամը 2-ի կողմերը հենակետում է եղել, մոտավորապես ժամը 2-3-ի սահմանում է եղել դեպքը, ոտքի շրջանում թեթեւ վնասվածք է ստացել: Նա 4 երեխա ունի, 39 տարեկան է»,-ասել է գյուղապետը՝ նշելով, որ վիրավորում ստացած զինծառայողն այժմ Բերդի հոսպիտալում է:
Auroranews-ի հետ զրույցում ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը չմեկնաբանեց լուրը:
Նմանատիպ հոդվածներ
Երկաթյա խողովակի միջից դուրս բերված գլխատված դիակի ինքնությունը պարզվել է
Հուլիսի 28-ին Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի վարչական տարածքի խնձորի այգիներում գտնվող ոռոգման համակարգի համար նախատեսված...
ՀՐԱՏԱՊ. Արտակարգ իրավիճակ Երևանում. ՀՀ կառավարության վարչական շենք են ժամանել մեծ թվով հրշեջներ
Քիչ առաջ մեծ թվով հրշեջ ավտոմեքենաներ ժամանել են Հանրապետության հրապարակ՝ Մելիք Ադամյան փողոց:Ինչպես հայտնում է Shamshya...
ՀՐԱՏԱՊ. Հակառակորդի կողմից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող Աշոտ Միքայելյանը
Հուլիսի 27-ին, ժամը 01.10-ի սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում, հ...
ՀՐԱՏԱՊ. Քիչ առաջ հակառակորդը կրկին հարձակվել է. Ալիևի «Սպեցնազը» մնացել է ծուղակում. Արծրուն Հովհաննիսյան
Քիչ առաջ հակառակորդը կրկին հարձակում է ձեռնարկել «Անվախ» դիրքի ուղղությամբ ու կորուստներով հետ է շպրտվել։ Ալիևի «Սպեցնազ...