Ծեծկռտուք Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ ու ձերբակալվածներ
Թբիլիսիի կենտրոնում գտնվող զբոսայգում զանգվածային ծեծկռտուք է սկսվել, առնվազն երեք երիտասարդ վիրավորվել է։ Միջադեպի ժամանակ գործի էին դրվել դանակներ ու ձողեր: Այս մասին ասված է Վրաստանի ՆԳՆ հաղորդագրության մեջ:
Տաք հետքերով ոստիկանությունը հարձակում գործելու մեղադրանքով ձերբակալել է 24 և 29-ամյա երիտասարդների:
Հետաքննությամբ պարզվել է, որ Ակակի Ծերեթելի պողոտայի պուրակում երիտասարդների միջև ծեծկռտուքի հետևանքով վիրավորվել են 29 և 32 տարեկան 2 երիտասարդ: 26-ամյա մեկ այլ երիտասարդ վնասվածք է ստացել բութ առարկայի հարվածից: Տուժածների կյանքին վտանգ չի սպառնում:
Դեպքի կապակցությամբ հետաքննություն է սկսվել՝ հանցագործության մյուս մասնակիցներին հայտնաբերելու և ձերբակալելու համար: Տեղեկացնում է newsgeorgia.ge-ն:
Նմանատիպ հոդվածներ
Լոս Անջելեսում ոստիկաններ-ցուցարարներ դիմակայությունը նոր թափ է ստանում
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում ոստիկանները մահակներ և ռեզինե փամփուշտներ են կիրառել ցուցարարներին ցրելու հա...
Ի՞նչ է պատմել Գավառում պարանոցը կտրած երիտասարդը. բժիշկը ասեղով կարել է սիրտը․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2020թ. ապրիլի 28-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Գավառ քաղաքի Ազատության փողոցում ենթադրյալ հ...
Ամերիկյան Ֆլորիդայում բեռնատարը մխրճվել է խաղաղ ցուցարարների ամբոխի մեջ
Ամերիկյան Ֆլորիդա նահանգի Թալահասի քաղաքի ոստիկանությունը ձերբակալել է Ջորջ Ֆլոյդի մահվան պատճառով բողոքի ցույց անող ամբ...
Կրակոցներ Առինջ գյուղում. վնասել են Գագիկ Ծառուկյանի հոր անվան դպրոցի ապակիները
Ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Առինջ գյուղում կրակոցներ են հնչում: Պարզվել է, որ կրակոցները հնչել են...