Առանց կատալիտիկ չեզոքացուցիչների մեքենաների տերերը կտուգանվեն. «Հայաստանի Հանրապետություն»
«Այն դեպքում, երբ պետություններն ուժեղացնում են CO2-ի արտանետումների նվազեցմանն ուղղված միջոցառումները եւ ավտոմեքենաների չեզոքացուցիչների առկայությունը, վաղուց արդեն քննարկման ենթակա հարց չէ, մեր հանրապետությունում արձանագրվում է տրամագծորեն հակառակ գործընթաց: Այսօր մեքենաների չեզոքացուցիչների առքուվաճառքը դարձել է եկամտաբեր բիզնես, քանի որ դրանց արտադրության մեջ օգտագործվում են ոսկի, պլատին, պալադիում եւ ռոդիում թանկարժեք մետաղներ: Սոցիալական ցանցերի եւ կայքերի հայկական տիրույթներում բազմաթիվ են կատալիտիկ չեզոքացուցիչների գնման եւ հեռացման ծառայություններ մատուցող կազմակերպությունների եւ անհատների հայտարարությունները:
Վերջին երեք տարվա ընթացքում Հայաստան է ներկրվել տարեկան 100-190 հազար ավտոմեքենա, որոնց մի մասն արտահանվել է ԱՊՀ երկրներ, իսկ զգալի մասը մնացել է հանրապետությունում: Այս ընթացքում որոշակի թվով մեքենաների վրայից հանված են չեզոքացուցիչները, եւ երեւույթը շարունակվում է նաեւ այսօր: Բացի այդ, չկա հստակ հաշվարկ, թե քանի մեքենա է ներմուծվել առանց չեզոքացուցչի, քանի որ 2019 թ. կեսերից մաքսակետերում դրանց առկայության հավաստագրումը դարձել էր ոչ պարտադիր, եւ մեքենաների մի մասը ներմուծվում էր առանց դրանց առկայության զննման: 2020 թ. հունվարի 1-ից այս պահանջը կրկին պարտադիր է դարձել՝ եվրասիական տնտեսական միության նոր կարգավորումների պահանջների շրջանակներում: Այլ կերպ ասած՝ ավտոմոբիլային շուկայում թափ հավաքող գործընթացը տրամագծորեն հակառակ էր կլիմայի փոփոխության մեղմման ուղղությամբ մարդկության գործադրած ջանքերին եւ դրա շրջանակներում Հայաստանի ստանձնած պարտավորություններին»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ հոդվածներ
ԱԱԾ աշխատակիցները շրջափակել են Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքը
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մի քանի աշխատակիցներ այցելել են Ոստիկան...
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 571-ի
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 39 նոր դեպք: Այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և...
«Յուքոմ»-ի գլխավոր տնօրենն ու մոտ 200 աշխատակից հրաժարական են տվել. պատճառը հայտնի՞ է
Ucom ընկերության կառավարման անձնակազմը՝ տեխնիկական սպասարկման աշխատակիցները՝ գլխավոր տնօրեն Հայկ Եսայանի գլխավորությամբ,...
ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 290-ի. մանրամասներ
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մարտի 26-ի ժամը 10։00-ի տվյալներով՝...