Իրանում 50 մլն տարվա անտառներ են վառվում. երաշտը նպաստում է. Թեհրանն օգնություն է խնդրում
Իրանը դիմել է տարբեր երկրների օգնությանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված Հիրկանյան անտառներում հրդեհների մարման հարցում: Այս մասին հայտնում է Die Zeit-ը՝ վկայակոչելով երկրի գործադիր իշխանության հետ կապերի գծով փոխնախագահ Մոհամեդ Ջավար Գայպանախին։
Շրջակա միջավայրի պահպանության դեպարտամենտի ղեկավար Շին Անսարիի խոսքով՝ Թուրքիան արդեն հրդեհի շրջան է ուղարկել երկու ինքնաթիռ և ուղղաթիռ: Նա նշել է, որ Իրանը դիտարկում է անհրաժեշտության դեպքում Ռուսաստանի հետ համագործակցության հնարավորությունը: Ինչպես գրում է Iran International-ը, իշխանությունները հրդեհի պատճառ են համարում մարդու գործոնը: Հրդեհը բռնկվել է մեկ շաբաթ առաջ Էլիտ թաղամասում՝ Չալուս քաղաքից ոչ հեռու։ Ուժեղ քամու, երաշտի և լեռնային լանդշաֆտի պատճառով հրդեհի մարումը լրջորեն դժվարացել է։ Այժմ հրշեջները փորձում են թույլ չտալ կրակի տարածումը մոտակա գյուղեր։
Իրանում ներկայիս երաշտը դարձել է ամենալուրջը վերջին մի քանի տասնամյակների ընթացքում։ Հոկտեմբերից ի վեր որոշ շրջաններում անձրև չի տեղացել, Թեհրանի և Իրանի կենտրոնական նահանգների մի քանի ջրամբարներում ջրի մակարդակը նվազել է այն աստիճանի, որ դրանք այլևս հնարավոր չէ օգտագործել, և տների ջրամատակարարումը պարբերաբար անջատվում է:
Հիրկանյան անտառները տեղակայված են Իրանի և Ադրբեջանի տարածքում՝ Կասպից ծովի ափի երկայնքով: Նրանք համարվում են երկրի ամենահին անտառներից մեկը. նրանց տարիքը տատանվում է 25-ից 50 միլիոն տարի: Հիրկանյան անտառներում կան կենդանիների և բույսերի հազարավոր տեսակներ, այդ թվում՝ էնդեմիկ և հազվագյուտ, օրինակ՝ այնտեղ ապրում են պարսկական ընձառյուծներ և շագանակագույն արջեր։ Ամենահին ծառերի տարիքը հասնում է 300-400 տարեկան, իսկ որոշները, հնարավոր է, 500 տարեկան են: Այնտեղ աճում են ավելի քան 3200 տեսակի բույսեր։ Խոսքը Հիրկանյան անտառների մասին է, որոնք ձգվում են մոտ 1000 կիլոմետր Կասպից ծովի իրանական ափի երկայնքով և մինչև Ադրբեջան։






























