Թրամփի առաջարկած խաղաղության ծրագիրը պետք է վերանայվի․ Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը RTL ռադիոկայանին տված հարցազրույցում նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկած խաղաղության ծրագիրը անհրաժեշտ է բարելավել, որպեսզի այն համապատասխանի Ուկրաինայի և եվրոպական երկրների ակնկալիքներին։ Նրա խոսքով՝ նախաձեռնությունը շարժվում է խաղաղության ուղղությամբ, սակայն ծրագրի առանձին կետեր պահանջում են քննարկում և ճշգրտում։
«Սա նախաձեռնություն է, որը գնում է ճիշտ ուղղությամբ՝ դեպի խաղաղություն։ Այնուամենայնիվ, այդ ծրագրի որոշ ասպեկտներ ենթակա են քննարկման, բարելավման»,– ասել է Մակրոնը։
«Մենք ուզում ենք խաղաղություն, բայց մենք չենք ուզում խաղաղություն, որը գործնականում կապիտուլյացիա է»,- ասել է նա։
Մակրոնը հավելել է, որ տարածքային զիջումների վերաբերյալ որոշումները կարող են ընդունել միայն ուկրաինացիները։ Նրա խոսքով՝ ծրագիրը ցույց է տալիս, թե ինչն է ընդունելի Ռուսաստանի համար, սակայն դա չի նշանակում, որ Ուկրաինան կամ եվրոպական երկրները պետք է այն ընդունեն։
«Արդյո՞ք դա նշանակում է, որ ուկրաինացիներն ու եվրոպացիները պետք է հենց դա ընդունեն։ Պատասխանն է՝ ոչ»,– ընդգծել է նա։
Ֆրանսիայի նախագահը նաև նշել է, որ Ռուսաստանի հետ հնարավոր խաղաղության դեպքում Ուկրաինայի առաջին պաշտպանական գիծը պետք է լինի իր բանակի վերականգնումը, որը, ըստ նրա, չի կարող ենթարկվել սահմանափակումների։
Նմանատիպ հոդվածներ
Լավրովը` Ուկրաինական կարգավորման շուրջ համաձայնության գալու մասին
Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հակամարտության քաղաքական-դիվանագիտական կարգավորմանը, սակայն համաձայնության տարբերակներ դ...
Կրեմլը Եվրոպային զգուշացրել է ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հետևանքների մասին
Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին շատ բացասական հետևանքներ կունենա եվրոպական անվտանգության ճարտարապետության համար, հայ...
Ադրբեջանի և Իրանի միջև ձեռք են բերվել կարևոր պայմանավորվածություններ. Իրանի ԱԳՆ ղեկավար
Ադրբեջանի և Իրանի միջև ձեռք են բերվել կարևոր պայմանավորվածություններ: Այս մասին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամո...
Ապրիլյանի քննիչ հանձնաժողովի՝ գաղտնի նյութերով զեկույցը հայտնվել է այլ անձի ձեռքում. Գորգիսյանն ահազանգում է
Պարզվում է՝ 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի՝ գաղ...