Քաղաքականություն
Պահեստազորի սպաները կարող են վերադառնալ ծառայության՝ պահպանելով զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունքը․ Պապիկյան
2019 թվականից սպաներին բնակարան հատկացնելու ծրագիրը չի գործում։ ՊՆ-ն փորձում է լուծել միայն հերթագրվածների խնդիրները։ Այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը` պատասխանելով քաղաքացու հարցին։
«Միակ լուծումը, որ կարող է առաջարկել ՊՆ-ն, կրկին վերադառնալ ԶՈւ, հնարավորություն ունենալ օգտվել մեկ այլ ծրագրից՝ զինծառայողներին հիպոտեկային արտոնյալ ծրագրից», -ասաց Պապիկյանը։
Նախարարը նաև հայտարարել է, որ պահեստազորի սպաները կարող են վերադառնալ ծառայության ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով սահմանված որոշակի զորամասերում՝ պահպանելով զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունքը:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Քաղաքականություն բաժնից
Եկատիրինբուրգում տեղի կունենա Փաշինյան-Միշուստին բանակցություններ
«Միասնության թևեր»-ը արձագանքել է ՍԴ որոշմանը
Պուտինը և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել. ինչ է քննարկվել
Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել ժողովրդին
1.0