H5N5 ենթատեսակի թռչնագրիպով վարակված քաղաքացին մահացել է. ԱՄՆ
ԱՄՆ Վաշինգտոնի նահանգի առողջապահության վարչությունը հայտնել է, որ երկրում առաջին անգամ գրանցված H5N5 ենթատեսակի թռչնագրիպով վարակված քաղաքացին մահացել է։ Մահվան պատճառների մասին լրացուցիչ տվյալներ չեն հրապարակվում, սակայն հաստատվել է, որ հիվանդի մոտ վիրուսը հայտնաբերվել էր ապրիլին։
Ըստ առողջապահական մարմինների՝ տղամարդը պահել է տնային թռչուններ, որոնք նախկինում շփվել են վայրի թռչնատեսակների հետ։ Նախնական գնահատմամբ՝ այդ շփումներն էլ հավանաբար դարձել են վարակման աղբյուրը։ Գերատեսչությունը նշել է, որ առայժմ այլ հիվանդների մասին տեղեկություններ չկան։
Վաշինգտոնի իշխանությունները կոչ են անում բնակիչներին խուսափել հիվանդ կամ անկանոն վարք ունեցող վայրի թռչունների հետ ուղղակի շփումից և պահպանել կենսանվտանգության կանոնները տնային թռչուններ պահելիս։ Գործընթացները վերահսկվում են համաճարակաբանական ծառայությունների կողմից։
Առողջապահության ներկայացուցիչները ընդգծում են, որ դեպքը չի փոխում բնակչության համար ընդհանուր ռիսկի մակարդակը, սակայն հիշեցնում են, որ նման վարակների դեպքում նախնական զգուշավորությունը կարևոր է։
Նմանատիպ հոդվածներ
Թշնամին կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 02:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կ...
25-ամյա վարորդը BMW-ով վրաերթի է ենթարկել 60-ամյա հետիոտնին
Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնի քննիչ Բաբայանի կողմից քրեական վարո...
Երևանում «Mitsubishi Gold»-ը կոտրել է «ՖԻՆՔԱ»-ի ապակիները, մխրճվել գրասենյակի տարածք
Հունիսի 3-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։15 սահմանում Լավրենտի Տ.-ն իր վարած «Mitsubishi Gold» մակնիշ...
Երևանում ուժգին քամուց ծառը կոտրվել և ընկել է մեքենայի վրա
Փետրվարի 18-ին, ժամը 19:13-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Առնո Բաբաջանյան փողոցի թիվ 13...