Աջափնյակի նախկին ղեկավարը «BYD»–ով կողաշրջվել է. մանրամասներ

Այսօր՝ խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Աշտարակի խճուղուց դեպի Դավթաշեն կամ Եղվարդի խճուղի տանող ուղղության հատվածում


Վերգետնյա անցման մոտ մեքենաներից մեկը կողաշրջվել էր: Auroranews-ին վարորդները հայտնում են, որ վթարը տեղի է ունեցել հավանաբար հետադարձի ժամանակ: Վարորդները հավելում են, որ բոլորին հայտնի «Կվարտալի» հարակից այդ հատվածում հետադարձն արգելված է:


Ինչպես հայտնում է shamshyan,com-ը, պարզվել է, որ էլեկտրամոբիլը վարել է Երևանի բնակիչ 35-ամյա Գևորգ Բաբայանը, իսկ «Hyundai»-ը վարել է Երևանի բնակիչ 29-ամյա Վազգեն Ասատրյանը:


Վարոդներից Գ. Բաբայանը Աջափնյակ վարչական շրջանի նախկին ղեկավարն է եղել և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է:


Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:

Քաղաքականություն