UFC-ում ոչ ոք չի ցանկանում, որ Արմանը չեմպիոն դառնա, բայց նա մեծ հնարավորություն ունի․ UFC-ի նախկին չեմպիոն

UFC-ի նախկին չեմպիոն Շոն Օ’Մալին իր կարծիքն է հայտնել թեթև քաշային կարգի դասակարգման առաջատար Արման Ծառուկյանի և նույն քաշային կարգի գործող չեմպիոն Իլյա Թոփուրիայի միջև հնարավոր մենամարտի վերաբերյալ։


«Չեմ կարծում, որ UFC-ն մենամարտ կնշանակի Արմանի և Իլյայի միջև։ Կարծում եմ՝ UFC-ին դուր է գալիս Թոփուրիային չեմպիոն պահելը։ UFC-ում ոչ ոք չի ցանկանում, որ Արմանը չեմպիոն դառնա։ Բայց նա մեծ հնարավորություն ունի հաղթելու Թոփուրիային։ Եթե որևէ մեկն ունի նրան հաղթելու հնարավորություն, դա Արման Ծառուկյանն է», – ասել է Օ’Մալլին իր YouTube-ալիքում տեղադրված տեսանյութում։


Հիշեցնենք, որ նոյեմբերի 22-ին Ծառուկյանը Դոհայում կայացած UFC Fight Night 255 մրցաշարի գլխավոր մենամարտում տպավորիչ հաղթանակ է տարել նույն քաշային կարգի դասակարգման 6-րդ համար Դեն Հուկերի նկատմամբ։ Երկրորդ ռաունդում Արմանը խեղդող հնարքով պարտության է մատնել նորֆզելանդացուն՝ վաղաժամ ավարտելով մենամարտը։

Քաղաքականություն