Եվրոպայի Մ16 առաջնությունը Երևանում. Ադրբեջանի բաստկետբոլի ազգային հաքականը կժամանի՞

Տղամարդկանց Մ16 տարեկանների C դիվիզիոնի 2026 թվականի Եվրոպայի առաջնությունն առաջին անգամ կանցկացվի Երևանում: Այս մասին հայտնում են Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականից:


«Տղամարդկանց մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի Եվրոպայի 2026 թվականի առաջնության անցկացման իրավունքը տրվել է Երևանին։ Մրցաշարը կանցկացվի 2026 թվականի հուլիսի 4-12-ը։ Սա կլինի առաջին դեպքը, երբ այս մրցաշարը կազմակերպվում է Հայաստանում։


Մասնակից հավաքականները՝


Հայաստան 

Ալբանիա 

Ադրբեջան 

Մոլդովա 

Սան Մարինո 

Մալթա 

Ջիբրալթար 

Անդորրա 

Կոսովո 


Խաղացանկի վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունները կհրապարակվեն հետագայում»,- ասված է հաղորդագրության մեջ:


Նշենք, որ Ադրբեջանի հավաքականը վիճակագրության արդյունքում պետք է գա Հայաստան և մրցի Հայաստանի ազգային հավաքականի հետ:



Քաղաքականություն