Մոսկվան ոչ պաշտոնապես ստացել է Թրամփի ծրագիրը և պատրաստ է քննարկման. Լավրով
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան ակնկալում է, թե ԱՄՆ-ն կներկայացնի խաղաղության ծրագրի այն տարբերակը, որը Վաշինգտոնը համարում է Եվրոպայի և ուկրաինացիների հետ համաձայնեցման գործընթացի միջանկյալ փուլ։
Լավրովը նշել է, որ Ռուսաստանը Թրամփի ծրագիրը ստացել է ոչ պաշտոնական ուղիներով և պատրաստ է քննարկել ներկայացված ձևակերպումները։ Նրա խոսքով՝ Մոսկվան ունի Թրամփի 28 կետանոց ծրագրի տարբերակը և այլ տարբերակներ չի տեսել։
Ավելի վաղ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթն ասել էր, որ ԱՄՆ-ն հասկանում է՝ խաղաղության ծրագիրը պետք է համաձայնեցվի Ռուսաստանի հետ։
CBS News-ի տեղեկացմամբ՝ ԱՄՆ բանակի նախարար Դեն Դրիսկոլը, որը վերջերս եղել էր Կիևում, այժմ գտնվում է Աբու Դաբիում և բանակցություններ է վարում ռուս պաշտոնյաների հետ՝ նպատակ ունենալով արագացնել Ուկրաինայի խաղաղության բանակցությունների առաջընթացը։
Նմանատիպ հոդվածներ
Ղպտի եկեղեցու հետևորդներն աղոթել են Հայոց կաթողիկոսին պահելու և պաշտպանելու համար. Սուրեն Սարգսյան
Պատահաբար հանդիպեցի Ղպտի եկեղեցու մի քանի հետևորդների: Երբ իմացան, որ հայ եմ, նախ հարցրեցին՝ արդյո՞ք Հայ Առաքելական Եկեղ...
«Եթե մի երկիր ի վիճակի չէ ինքնիշխան որոշումներ կայացնել, այն արդեն որոշակի չափով գաղութ է». Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վստահ է, որ ժամանակակից աշխարհում պետությունները կարող են լինել կամ ինքնիշխան, կամ գաղութ, մ...
Սերգեյ Լավրովն ու Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հանդիպել են
Քեյփթաունում Բրազիլիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Չինաստանի և Հարավային Աֆրիկայի ԱԳ նախարարների գագաթնաժողովի շրջանակում...
ՌԴ-ն սկսում է Կապանում հյուպատոսության բացման աշխատանքները
Ռուսաստանը Սյունիքում գլխավոր հյուպատոսություն կբացի. նոր քայլ համագործակցության զարգացման համար: 2023 թվականի հոկտեմբեր...