Քաղաքականություն

Նոր նշանակումներ ՔԿ-ում. ներկայացվել է պետի տեղակալ Գևորգ Խալաթյանը

Vika B. 1 րոպե 162 դիտում
Նոր նշանակումներ ՔԿ-ում. ներկայացվել է պետի տեղակալ Գևորգ Խալաթյանը

Քննչական կոմիտեում այսօր Արթուր Պողոսյանի նախագահությամբ անցկացվել է նիստ, որի ընթացքում ներկայացվել է Պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության նորանշանակ պետի տեղակալ Գևորգ Խալաթյանը։ Տեղեկությունը հայտնում է Քննչական կոմիտեն։


Նիստին մասնակցել են կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները։


Արթուր Պողոսյանը, խոսելով գլխավոր վարչության առանցքային դերի մասին, ընդգծել է, որ հույս ունի՝ նորանշանակ տեղակալը բարեխղճորեն և պատասխանատվությամբ կիրականացնի իրեն վստահված պարտականությունները և կնպաստի վարչության արդյունավետ գործունեությանը։


Իսկ Գևորգ Խալաթյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար՝ հավաստիացնելով, որ կգործադրի առավելագույն ջանքեր գլխավոր վարչությունում քննվող քրեական գործերի նախաքննության պատշաճ կազմակերպման և իրականացման ուղղությամբ։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250