Քաղաքականություն

Կիևը բացահայտել է, թե Ռուսաստանին վերաբերող որ կետերն են հանվել ԱՄՆ խաղաղության ծրագրից․ մանրմասներ

Կիևը բացահայտել է, թե Ռուսաստանին վերաբերող որ կետերն են հանվել ԱՄՆ խաղաղության ծրագրից․ մանրմասներ

Ռուսաստանի հետ հակամարտության կարգավորման Միացյալ Նահանգների թարմացրած խաղաղության ծրագրից հանվել են Միացյալ Նահանգների և Ռուսաստանի հարաբերություններին վերաբերող կետերը, ինչպես նաև Ուկրաինայի հետ առնչություն չունեցող այլ դրույթներ։ Այս մասին հայտարարել է Ժնևի բանակցություններին մասնակցած Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Ալեքսանդր Բևզը։


«Փաստաթուղթը շարունակելու է փոփոխվել։ Կարող ենք հաստատել, որ այն կրճատվել է՝ Ուկրաինայի հետ առնչություն չունեցող կետերը հանելու, կրկնօրինակ տեղեկությունները վերացնելու և այն խմբագրելու համար»,- նշել է Բևզը։ Նա միաժամանակ հերքել է այն տեղեկությունները, ըստ որի կետերի քանակը 28-ից կրճատվել է՝ հասցվելով 19-ի։


Financial Times-ի տվյալներով էլ՝ Կիևը համաձայնել է սահմանափակել իր զինված ուժերի թիվը մինչև 800 հազար։ Politico-ն հաղորդել է, որ ծրագրից հանվել է ինը կետ, իսկ Դոնբասը Ռուսաստանի վերահսկողությանը հանձնելու պայմանները փոփոխվել են, ինչպես նաև փոփոխվել են «ուկրաինական տարածքներին վերաբերող այլ զգայուն հարցեր»։


Reuters-ի և CBS-ի տեղեկություններով՝ ուկրաինական պատվիրակությունն աջակցել է համաձայնագրի հիմնական դրույթներին՝ բաց թողնելով միայն մի քանի մանրամասներ։


Կրեմլը ստացել է փաստաթղթի նախնական տարբերակը։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խոստովանել է, որ այդ ծրագիրը կարող է խաղաղ կարգավորման հիմք ծառայել, իսկ Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարել է Միացյալ Նահանգների պատրաստած և Ուկրաինայի և Եվրոպայի հետ խորհրդակցություններից հետո համաձայնեցված միջանկյալ տարբերակն ուսումնասիրելու իր պատրաստակամության մասին։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250