3-ամյա Տիգրանի սպանության գործով հորը նոր մեղադրանք է առաջադրվել
Քննչական կոմիտեն հայտնել է, որ Ծափաթաղում 3-ամյա Տիգրանի սպանության մեջ մեղադրվող տղամարդուն, որը երեխայի հայրն է, մեղադրանք է առաջադրվել նաև ֆիզիկական ներգործության հատկանիշներով։ Այս մասին հայտնում է Aysor.am-ը:
Ըստ կոմիտեի՝ այս հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթը միացվել է երեխայի սպանության դեպքի առթիվ սկսված վարույթին։ Նշանակվել են համապատասխան փորձաքննություններ, որոնց եզրակացությունները դեռևս չեն ստացվել։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ դեպքի օրը բռնության հետքեր են հայտնաբերվել սպանված Տիգրանի եղբոր դեմքին։ Քննչական կոմիտեն հայտնել է, որ ֆիզիկական ներգործության հատկանիշներով նախաձեռնված վարույթը վերաբերում է այդ դեպքին։
Հիշեցնենք` Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ, 2022 թվականին ծնված Տիգրան Օվանեսովը կորել էր հոկտեմբերի 27-ին։ Երեխայի դին հայտնաբերվեց նոյեմբերի 2-ին Ծափաթաղ գյուղին հարակից Ջիլ գյուղի ցուցանակից մոտ 60 մետր հեռավորության վրա՝ դաշտամիջյան հատվածում։
ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը նոյեմբերի 3-ին հայտնեց, որ 3 տարեկան Տիգրանին, ըստ նախնական տվյալների, խեղդել է հայրը` Արմեն Օվանեսովը։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Արմեն Օվանեսովի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել սպանության հոդվածով, դատարանի որոշմամբ նա կալանավորվեց 2 ամսով։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուժգին երկրաշարժ Վենեսուելայում. արտակարգ դրություն է հայտարարվել
Վենեսուելայի ժամանակավոր նախագահ Դելսի Ռոդրիգեսը հայտարարել է երկրում արտակարգ դրություն մտցնելու մասին՝ ուժեղ երկրաշարժ...
Ազգային պատկերասրահի տնօրենը հայտնել է իր լիազորությունների դադարեցման մասին
Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը հայտնում է լիազորությունները դադարեցնելու մասին«Հայաստանի ազգային...
ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ կսահամանի Ռուաստանի դեմ
ԱՄՆ-ն պատրաստ է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ, եթե Մոսկվան շարունակի «ուկրաինական տարածքի մի մասը բռնակցել»։...
ՀՐԱՏԱՊ. Լարված իրավիճակ Կապանում. բողոքի ակցիա է. հավաքված են նաև մեծ թվով ոստիկանական ուժեր
Քիչ առաջ տեղեկություն ստացվեց, որ Կապան քաղաքում բողոքի ակցիա է սկսվել: Հիշեցնենք, որ մայիսի 24-ին՝ ժամը 9։40...