Առողջապահության նախարարությունը` տերևների այրման հետևանքով առաջացած ծխի մասին
Չոր տերևների այրելու արդյունքում, օդում առաջանում է վնասակար նյութերի մեծ քանակ, որը վտանգ է ներկայացնում առողջության համար։ Տերևների այրումն արտազատում է մանր փոշիներ, ծխային գազեր և քիմիական միացություններ: Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից:
«Օդի աղտոտվածությունն առաջացնում է հետևյալ առողջական խնդիրները․
Շնչառական դժվարություններ (խորը շունչ քաշելիս անհարմարություն, հազ, շնչահեղձություն)
Սրտանոթային խնդիրների սրացում
Աչքերի գրգռվածություն և արցունքահոսություն
Գլխացավեր, հոգնածություն
Երեխաների մոտ՝ բրոնխիտ, ասթմայի սրացում, ուշադրության խանգարումներ
Քրոնիկ հիվանդություններով պացիենտները ավելի խոցելի են, և տերևների այրման հետևանքով առաջացած ծուխը կարող է սրացնել բրոնխային ասթման, քրոնիկ բրոնխիտը, սրտային և ալերգիկ հիվանդությունները։
Տերևները և այլ բուսական մնացորդները երբեք մի այրեք․ այրման ընթացքում արտազատվող ծուխն ու վնասակար մասնիկները սրացնում են օդի աղտոտվածությունը և կարող են առաջացնել լուրջ առողջական խնդիրներ ինչպես ձեր, այնպես էլ շրջապատի համար։
Տերևներ չայրելով դուք պաշտպանում եք ձեր առողջությունը և նպաստում մաքուր ու անվտանգ օդ ունենալուն»,-նշված է հաղորդագրության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եկեղեցու այգում թողնված նորածինը տեղափոխվել է մանկատուն
Մայիսի 8-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում ստացված հաղորդումը սովորական և հաճախ հանդիպողներից չէր։ Ոստ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինքնաթիռի վայրէջքի ժամանակ ուղևորը բացել է վթարային դուռը․ Հարավային Կորեա
Հարավային Կորեայում ուղևորը թռիչքի ժամանակ բացել է ինքնաթիռի վթարային դուռը։ Ինքնաթիռում գտնվող մի քանի ուղևորներ փորձել...
Ինչու ռուս մոդելը չի ներկայացնի ՀՀ-ն «Միսս տիեզերք» մրցույթում
«Միսս Տիեզերք» մրցույթի կազմակերպիչները պարզաբանել են, թե ինչու են մերժել «Միսս Տիեզերք Հայաստան» մրցույթում ընտրված Իրի...
Կորոնավիրուս է հաստատվել Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկի աշխատակցի մոտ
Կորոնավիրուս է հաստատվել Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկի Իջեւանի մասնաճյուղի աշխատակիցներից մեկի մոտ, մասնաճյուղը փակ կլինի առ...