Ռուսաստանի կգնա զիջումների․ չենք կարող շարունակել նախկինի պես․ Կալլաս
Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասը BBC Radio 4-ին տված հարցազրույցում նշել է, որ Ռուսաստանի վերադարձը «Ութնյակ» այս պահին տեղի չի ունենա։
«Սա չպետք է տեղի ունենա։ Սա նույնիսկ անհնար է պատկերացնել։ Մենք չենք կարող շարունակել նախկինի պես»,- ասել է Կալլասը։
Նրա խոսքով՝ խաղաղության ամբողջական ծրագիրը պետք է ծառայի այն նպատակին, որ Ռուսաստանը կրկին չդիմի հարձակման. «Եթե մենք ուզում ենք, որ սա ընդմիշտ ավարտվի, ապա Ռուսաստանի կողմից իսկապես անհրաժեշտ են որոշակի զիջումներ»։
Կալլասը ընդգծել է, որ նման մոտեցումը ենթադրում է, որ Ռուսաստանը պետք է պահպանի միջազգային համաձայնագրերը և նվազեցնի իր զինված ուժերը։
«Չի կարող լինել այնպես, որ դուք ներխուժեք մեկ այլ երկիր և դրա համար պատասխանատվություն չկրեք», - հավելել է նա։
Նշվում է, որ ԱՄՆ-ի Ուկրաինայի խաղաղության ծրագրի նախնական 28 կետերից մեկը ներառում էր Ռուսաստանի վերադարձը «Մեծ ութնյակ»: Ավելի ուշ փաստաթուղթը կրճատվել է մինչև 19 կետ, և դեռ պարզ չէ, արդյոք այդ դրույթը պահպանվել է։
Նմանատիպ հոդվածներ
«Եթե որևէ մեկը մտածում է, թե խաղաղության օրակարգը ՀՀ կամ ԼՂ հայության խաղաղ ոչնչացումն է, չարաչար սխալվում է». Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը հավատարիմ է իր բոլոր պարտավորություններին, ձեռքբերված բոլոր...
«Կպատասխանեմ հարցերին». Փաշինյանը գրառում է արել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Այսօր՝ 20:00-ին, ուղիղ եթերում կպատասխանեմ Հանրային հեռուստ...
Նիկոլ Փաշինյանի և Գագիկ Ծառուկյանի հանդիպումը կայանալու է 15.00-ին
«Փաստինֆո»-ի տեղեկություններով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հ...
Ահաբեկիչները, որոնք նկատվել են Իրանի և Հայաստանի սահմաններին, ոչ մի դեպքում հանդուրժելի չեն. Իրանի գլխավոր դատախազ
Հայաստանում Իրանի գլխավոր դատախազը այսօր լրագրողների հետ զրույցում վստահեցրել է՝ Իրանի և Հայաստանի դիվանագիտական և...