1-2 տարվա ընթացքում ներկրված մեքենաները մաշվելու, գնալու են. կառավարությունն այստեղ անելիք չունի. տնտեսագետ
2019 թվականին մասնավոր տրանսֆերտների ներհոսքի զգալի աճ ունեցանք, մոտ 10 տոկոսով, սակայն արտահոսքն ավելի մեծ է եղել: Այս մասին, այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԿԲ նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանը՝ հավելելով, որ 2019-ին մեծ թվով ավտոմեքենաների ներմուծման ֆինանսավորման կարեւոր աղբյուրներից մեկը եղել է հենց այդ հոսքը:
«Այսինքն բնակչությունն այստեղ ավելի շատ է միջոցներ ներդրել, քան բանկերից ներգրավված միջոցները: Սա հայկական երեւույթ է, որ եթե մեկը դեղատուն է բացում, մեկ էլ տեսար՝ ամբողջ փողոցը դեղատուն է: Այս դեպքում էլ հայերս ոգեւորված որոշել էինք, որ հունվարի 1-ից ավտոմեքենաների գինը բարձրանալու է ոչ պակաս, որքան հարկերն են ավելանալու՝ մոռանալով, որ պահանջարկ-առաջարկի օրենքը ոչ ոք չի վերացրել: Այստեղ կա խնդիր, բայց դա մեծ չի եւ իշխանություններն այստեղ որեւէ բան չունեն անելու»,-ասաց տնտեսագետը՝ հավելելով, որ ճիշտ կլինի, եթե վարկով ավտոմեքենա ձեռք բերած մարդիկ արագ իրացնեն դրանք, ավելի մեծ պարտքերի տակ չընկնելու համար:
«Սա իրական կյանք է, մենք ապրում ենք շուկայական տնտեսության պայմաններում: Դա ռիսկեր է առաջացնում, իսկ ռիսկը հավելյալ միջոցներ ստանալու կամ չստանալու հնարավորություն է: Պետք է դաստիարակենք հասարակությանն այս առումով: Իսկ պրոբլեմի ծավալներն այդքան մեծ չեն: Ակնհայտ է, որ այս տարի ներմուծվող ավտոմեքենաների ծավալները կտրուկ անկում են գրանցելու: 1-2 տարվա ընթացքում դա մաշվելու է, գնալու է»:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին...
ՀՐԱՏԱՊ․ ՌՈ պետն ու ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետն ազատվեցին պաշտոնից
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է ՀՀ Ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանին եւ Զինված ուժերի բարոյահոգեբան...
ՌՈ պետին և Ալեքսան Ալեքսանյանին պաշտոնից հեռացնելու առաջարկությունները ուղարկել են նախագահի
ՀՀ նախագահի աշխատակազմը ՀՀ վարչապետի աշխատակազմից ստացել է Ռազմական ոստիկանապետ Արթուր Բաղդասարյանին և ԶՈւ բարոյահոգեբան...
Վարչապետը հանդիպում է Դավիթ Տոնոյանի ու Արտակ Դավթյանի հետ
Քիչ առաջ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը հանդիպում են ունեցել ՀՀ վարչապետ...