Թեհրանը չի վախենում բանակցություններից, բայց ոչ թելադրանքներից․ Արաղչի
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է բանակցությունների, եթե մյուս կողմերը հանդես գան ազնիվ և հարգալից մոտեցմամբ։
Ինչպես հաղորդում է IRNA-ն, Արաղչին ընդգծել է, որ Իրանը երբեք խնդիր չի ունեցել բանակցությունների հետ, սակայն դրանք պետք է տարբերվեն թելադրանքներից, հրամաններից և սպառնալիքներից։
«Բանակցությունների և դիվանագիտության դրոշը երբեք չի իջեցվել Իրանում։ Մենք պատրաստ ենք արդար ու հարգալից երկխոսության», - նշել է Արաղչին։
Նա հավելել է, որ նախագահ Մասուդ Փեզեշքիանի վարչակազմը քայլեր է ձեռնարկում նահանգային պաշտոնյաներին ավելի մեծ լիազորություններ տրամադրելու և տնտեսական դիվանագիտությունը ընդլայնելու ուղղությամբ։ Արաղչու խոսքով՝ նախարարության հիմնական նպատակն է հաղթահարել տնտեսական պատժամիջոցների հետևանքները՝ զարգացնելով արտաքին տնտեսական կապերը։
Արաղչին նաև ընդգծել է, որ մինչ շարունակվում են սպառնալիքներն ու ճնշումները, Իրանի համար բանակցությունները չեն կարող արդյունք տալ։
Նմանատիպ հոդվածներ
«Մենք այնտեղ ոչ ոքի չենք սպանել և չենք էլ պատրաստվում սպանել». Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Բելառուսը ամերիկյան NBC ընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ մտադիր...
Վիգեն Սարգսյանը հանդես է եկել հայտարաությամբ
Ինձ հետ որևէ կարգավիճակում աշխատած յուրաքանչյուր ոք գիտի, որ երբևէ չեմ արել որևէ բան, որ կարող է հակառակ լինել իմ ծառայո...
ՌԴ ԱԳՆ–ն՝ Բաքվի կողմից Ուկրաինային զենք մատակարարելու մասին տեղեկությունների մասին
ՌԴ-ն մանրամասն ուսումնասիրում է Բաքվի կողմից Ուկրաինային զենք մատակարարելու մասին տեղեկությունները։Այս մասին, այսօր ճեպա...
Լավրովը` Ուկրաինայում ՌԴ զինվորականների կորուստների մասին
Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության զինվորականների շրջանում կորուստներ կան, բայց դիտորդները չէ, որ պետք է գնահատեն՝ ...