Սաակաշվիլի՝ Փաշինյանի և Ալիևի հանդիպման մասին․ խաղաղություն Կովկասում չի լինի, քանի դեռ Ռուսաստանը միջամտում է
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ վերջերս կայացած հանդիպմանը։ Նա նշել է, որ այդ հանդիպումը կարևոր քայլ է տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղղությամբ։
«Շատ կարևոր հանդիպում նախագահ Ալիևի և վարչապետ Փաշինյանի միջև։ Հարավային Կովկասը երբեք խաղաղություն չի վերականգնի, քանի դեռ ռուսական շոշափուկներն այստեղ են։ Ռուսաստանում վերջին ամրոցը Իվանիշվիլիի պաթոլոգիկ բռնապետությունն է»,– գրել է Սաակաշվիլին։
Նրա խոսքով՝ Վրաստանի ժողովրդավարության և անկախության համար պայքարը անմիջականորեն կապված է ամբողջ Հարավային Կովկասի անվտանգության ու կայունության հետ։ Սաակաշվիլին ընդգծել է, որ տարածաշրջանի պետությունները պետք է ուժեղացնեն համագործակցությունը՝ առանց արտաքին ազդեցությունների։
Նմանատիպ հոդվածներ
Այնպիսի տեղեկություններ են լինելու համացանցում, որ մեր հասարակության համար ցնցող է լինելու․ կարգալույծ եղած Տեր Արամ
Մեր հասրակության համար ցնցող է լինելու։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Տեր Արամը՝ անդրադառնալով իրեն կա...
Թրամփը սպառնում է ռմբակոծել Իրանը. Ղալիբաֆը՝ ԱՄՆ-ից սպասվող հարձակումների մասին
Իրանի խորհրդարանի խոսնակը հնարավոր է համարում ԱՄՆ-ի նոր հարձակումները, սակայն շեշտում է թշնամու կողմից տնտեսական ճնշման...
Սանասարյանի գործով Աշոտ Վանյանը, Զարուհի Մեժլումյանը ընդգրկվեցին դատակոչի ցուցակում
ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի եւ մյուսների գործով Պետական վերահսկողական ծառայության պետի խորհրդական Աշոտ Վանյանը, ՊՎԾ նախկին...
«Հայաստան» խմբակցությունը հայտարարություն է տարածել
«Հայաստան» խմբակցությունը հայտարարություն է տարածել, որտեղ նշել է, որ դեմ են քվեարկելու բյուջեի նախագծին: Հայտարարո...