Կարապետյանի պաշտպանական խումբը հայտարարություն է տարածել
Հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի հոկտեմբերի 16-ին մասնակիորեն բավարարել է քննչական խմբի միջնորդությունը՝ մեկ ամսով երկարաձգելով գործարար, ազգային բարերար Սամվել Կարապետյանի կալանքը։ Այս մասին տեղեկացրել է Կարապետյանի պաշտպանական խումբը։
Փաստաբանների հայտարարությամբ՝ դատարանը ևս մեկ անգամ արձանագրել է, որ դեռևս հուլիսին Կարապետյանին մեղսագրված տնտեսական բնույթի արարքներում բացակայում է հիմնավոր կասկածը։ Նշվում է, որ քննչական խումբը վարույթը չի կարճել, այլ նոր տվյալների անվան տակ կրկին ներառել է դրանք միջնորդության մեջ։
Ըստ փաստաբանների՝ դատարանը նաև գտել է, որ հոկտեմբերի 7-ին ներկայացված նոր մեղադրանքում նույնպես բացակայում է հիմնավոր կասկածը։ Սակայն դատարանը հաստատել է այն հատվածը, որը վերաբերում է գործարարի հարցազրույցը՝ որպես իշխանությունը բռնությամբ զավթելու կոչ որակելուն։
Պաշտպանական կողմը բողոքարկել է որոշումը Վերաքննիչ դատարանում՝ այն անվանելով ապօրինի։ Հայտարարությունում նաև նշվում է, որ Վճռաբեկ դատարանը մերժել է իրենց բողոքը, մինչդեռ ընդունել է Գլխավոր դատախազության ներկայացրածը։ Փաստաբանները սա գնահատել են որպես «իրավական գործընթացներից հրաժարում» և քաղաքական հետապնդման դրսևորում։
Նմանատիպ հոդվածներ
Ինչու է Ուկրաինան ձգտում ոչ թե զինադադարի, այլ Ռուսաստանի պարտության
Ուկրաինան ձգտում է կայուն խաղաղության՝ Ռուսաստանի Դաշնության պարտության միջոցով, այլ ոչ թե ժամանակավոր ֆիկտիվ զինադադարի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հակամարտությունը մեծ հաշվով լուծված է, երկու կողմերը համաձայնել են, որ Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին
Հակամարտությունը մեծ հաշվով լուծված է, երկու կողմերը համաձայնել են, որ Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին: Այս մասին հայտնե...
Փողով հերթ պահողների «բիզնեսը» Երևանից տեղափոխվել է Գյումրի․ ահազանգ
Փողով հերթ պահողների «բիզնեսը» Երևանի ավտոմաքսատնից տեղափոխվել է Գյումրու ավտոմաքսատուն։ Auroranews-ը այս խնդրով երեկվան...
Շենգենյան վիզաների մերժումները նվազել են․ Հայաստանը գնահատական է ստացել
Եվրոպական հանձնաժողովը Հայաստանին է ներկայացրել Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացի վ...