ՔԿ-ն՝ Նաթան սրբազանի հեռախոսազրույցի գործի մասին
ՀՀ քննչական կոմիտեն որոշել է չնախաձեռնել քրեական վարույթ Նաթան սրբազանի հեռախոսազրույցի գաղտնիությունը խախտելու մասով։ Տեղեկությունը Auroranews.am-ին հայտնել է կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։
«Երեք հաղորդումների վերաբերյալ կազմվել է վարույթ չնախաձեռնելու արձանագրություն, որը ուղարկվել է հսկող դատախազի հաստատմանը»,– նշել է Ավդալյանը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ համացանցում հրապարակվել էր ձայնագրություն, որտեղ ենթադրաբար նախկին քահանա և կաթողիկոսի նախկին գավազանակիր Աղան Երնջակյանը դժգոհում էր, թե Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն իրեն ստիպում է մասնակցել հակաիշխանական ցույցերի։
Հավելենք՝ աղմկահարույց ձայնագրության հիմքով նախկինում հարուցվել էր քրեական վարույթ։
Նմանատիպ հոդվածներ
Թրամփը նոր ժամկետ է դրել Ուկրաինայում զինադադարի համար. Bloomberg
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը եվրոպացի պաշտոնյաներին տեղեկացրել է, որ հույս ունի Ուկրաինայում զինադադարի հասնել մ...
Ադրբեջանը պատասխան կտա. հայտարարություն
Արցախի Հանրապետության ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը հանդես է եկել հայտարարությամբ՝ Բաքվի հայ բնակչո...
Եվրոպայի տնտեսությունը փլուզվում է ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի հետ Ուկրաինայի պատերազմի պատճառով. Վուչիչ
Եվրոպայի տնտեսությունը փլուզվում է ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի հետ Ուկրաինայի պատերազմի պատճառով: Այդպես է կարծում Ալեքսանդր Վու...
«Իմ քայլի» որոշումը ընդդիմության մեջ եղած տարաձայնությունների վերջը դրեց. «Հրապարակ»
«Իմ քայլի» որոշումը պարզեցրեց իրավիճակը եւ ընդդիմության մեջ եղած տարաձայնությունների վերջը դրեց։ Տարակարծություննե...