Գյումրու կալանավորված համայնքապետ Վարդան Ղուկասյանի նամակը կալանավայրից
Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանը, որը կալանավորված է, նամակ է հղել կալանավայրից՝ շնորհակալություն հայտնելով Գյումրու և Հայաստանի տարբեր մարզերի այն քաղաքացիներին, ովքեր հոկտեմբերի 20-ին մասնակցել էին Գյումրիում անցկացված բողոքի գործողություններին։
Նամակում նա գովեստով է հիշել բողոքի խաղաղ բնույթը՝ ընդգծելով, որ մասնակիցները համախմբվել էին քաղաքապետարանի շենքի և Վարդանանց հրապարակում՝ «հայոց երկու սուրբ տաճարների զանգերի ներքո»։ Ղուկասյանը դատապարտել է տեղի ունեցած բախումները և ոստիկանության կողմից ուժի կիրառումը։
Քաղաքապետը նաև նշել է, որ իր տեղեկություններով՝ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը շարունակաբար բավարարում է քննիչների կողմից ներկայացված կալանքի միջնորդությունները՝ շուրջ հինգ տասնյակ անձանց նկատմամբ։
Ղուկասյանը իր աջակցությունն է հայտնել բոլոր ձերբակալվածներին և նրանց, ովքեր, իր ձևակերպմամբ, «հայտնվել են շինծու մեղադրանքների թիրախում»։
Նամակի վերջում նա վստահեցրել է, որ Գյումրու համայնքապետարանի աշխատանքը կշարունակվի իր թիմի կողմից, ընդգծելով․ «Ե՛վ հույս, և՛ հավատք, և՛ սեր»։
Նմանատիպ հոդվածներ
«Մոսկվա» հածանավի 510 հոգանոց անձնակազմից փրկվել է միայն 58-ը
Սև ծովում երեկ խորտակված «Մոսկվա» հածանավի փրկված նավաստիների թիվը կազմել է 58՝ 510 հոգանոց կանոնավոր անձնակազմից։...
Մուրադ Փափազյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ ԱԱԾ–ի
Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը հայց է ներկա...
Բրյուսելում պայմանավորվածություն ենք ձեռք բերել՝ Բաքուն և Ստեփանակերտը պետք է երկխոսեն
Նախավերջին բրյուսելյան հանդիպումից պայմանավորվածություն ունենք, որ Բաքվի և Ստեփանակերտի միջև՝ դա Լեռնային Ղարաբաղի մայրա...
Քաղաքացիներին կոչ է արվում օգտվել Երևանի քաղաքապետարանի կայքում հասանելի առցանց գործիքներից
Երևանի քաղաքապետարանից հայտնում են․«Հարգելի քաղաքացիներ,Առողջապահության նախարարության առաջարկով, կորոնավիրուսի վարակի տա...