Մխիթար Հայրապետյանը մանրամասներ է ներկայացրել նոր զեղծարարության մասին
Ներկա պահին զեղծարարների մի խումբ խիստ թիրախային կերպով հարձակումներ է իրականացնում տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող մարդկանց վրա։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը:
«Զեղծարարները լավ նախապատրաստված են. լրջորեն ուսումնասիրում են մարդկանց անձնական, աշխատանքային, սոցիալական կապերը, որից հետո ծանոթ, այս կամ այն մասնագիտական ոլորտում ճանաչում ունեցող մարդու անունով ստեղծված կեղծ օգտատիրոջ միջոցով (WhatsApp, Viber և այլն) ներկայացնում են կեղծ տվյալներ, թե իբր Ազգային անվտանգության ծառայությունը հետաքրքրված է տվյալ անձով, որից հետո մարդու հետ կապ է հաստատում կեղծ ԱԱԾ աշխատակից, որը, ի դեպ, (հաճախ) ռուսերեն է խոսում։ Վերջում թիրախավորված անձին ամեն կերպ պարտադրում են՝ իր բանկային հաշիվներից գումարները փոխանցի մեկ այլ հաշվի՝ իբր «փրկվելու» համար։
Զգուշացե՛ք, մի՛ տրվեք սադրանքների»,- գրել է նախարարը:
Նմանատիպ հոդվածներ
Ուկրաինուհին հայերի և ադրբեջանցիների 56 երիկամ է վաճառել
Լեհաստանում սահմանապահները ձերբակալել են ուկրաինացի կնոջ, որը Ղազախստանում դատապարտվել էր 12 տարվա ազատազրկման՝ կազմակեր...
Նախկին պոռնոդերասանուհին դատի է տվել Շոն «Դիդի» Կոմբսին՝ մեղադրելով նրան սեքսուալ թրաֆիքինգի մեջ
Նախկին պոռնոդերասանուհին հայց է ներկայացրել ընդդեմ Շոն «Դիդի» Կոմբսի՝ պնդելով, որ ինքը դարձել է սեքս-թրաֆիքինգի զոհ, երբ...
Փաշինյանը Նիդերլանդների վարչապետի հետ հեռախոսազրույցում կարևորել է ազգերի ինքնորոշման իրավունքը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, շարունակելով այս օրերի շփումները եվրոպական երկրների առաջնորդների հետ, հոկտեմբերի 13-ին հեռա...
Փաշինյանը երեկ կառավարական առանձնատուն է շարժվել «ավտոմատավոր» ԱԱԾ-ականների վազքի ներքո. Խամոյան
Երեկ տեսել եք, թե ոնց մեզ փախնելու մեջ մեղադրող Նիկոլ Փաշինյանը ընդմիջման անվան տակ ճողոպրեց նիստերի դահլիճից, բայ...