Քաղաքականություն Կարևոր

ԼՂ-ից բռնի տեղահանվածների աջակցության ծրագրերը կընդլայնվեն․ Թորոսյան

Ofelya 1 րոպե 2,239 դիտում
ԼՂ-ից բռնի տեղահանվածների աջակցության ծրագրերը կընդլայնվեն․ Թորոսյան

2026 թվականին կառավարությունը 20 միլիարդ դրամով կավելացնի Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց աջակցության միջոցները՝ համեմատած 2025 թվականի բյուջեի հետ։ Այս մասին հայտարարել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։


Ներկայացնելով 2026 թվականի պետական բյուջեի նախագիծը, նշել է, որ 55 միլիարդ դրամ կուղղվի տարբեր սոցիալական խմբերի աջակցությանը՝ ճգնաժամերին արձագանքելու և արտակարգ իրավիճակների հետևանքները նվազեցնելու նպատակով։


«Սա 20 միլիարդ դրամով կամ 57,1 տոկոսով ավել է, քան նախորդ տարում», — ընդգծել է Թորոսյանը։


Նրա խոսքով՝ բյուջեն ներառում է բնակապահովման և ընթացիկ աջակցության ծրագրեր։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250