Ավտովթար Սպիտակ–Արջուտ հատվածում` բեռնատար գնացքի և ավտոմեքենայի մասնակցությամբ. կա զոհ
Հոկտեմբերի 30-ին, Սպիտակ–Արջուտ հատվածում տեղի է ունեցել «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության բեռնատար գնացքի և ավտոմեքենայի բախում, որի հետևանքով մահացել է մեկ մարդ։
Բախումը տեղի է ունեցել չվերահսկվող գծանցում, երբ ավտոմեքենայի վարորդը, չհետևելով ճանապարհային նշաններին և լոկոմոտիվի նախազգուշացնող ազդանշաններին, մտել է երկաթուղային գծերի հատված և հայտնվել գնացքի դիմաց։ Լոկոմոտիվի անձնակազմը ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ միջոցները բախումը կանխելու համար, սակայն ձայնային ազդանշաններն ու վթարային արգելակումը թույլ չեն տվել խուսափել ողբերգական միջադեպից։
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն խորապես ցավակցում է մահացածի ընտանիքին ու մտերիմներին և կոչ է անում քաղաքացիներին խստորեն պահպանել երկաթուղային անցումների հատման անվտանգության կանոնները։

Նմանատիպ հոդվածներ
Տասնյակից ավելի մեքենաներ են բախվել. Երևան-Գյումրի ավտոճանապարհը փակ է
Հանրապետության Մ-1 ավտոճանապարհի Մաստարա-Լանջիկ հատվածում մեկ տասնյակից ավելի մեքենաներ են բախվել։ Ըստ նախնական տվյալներ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ ՍԱՀՄԱՆԻՑ. Զինված ուժերի ստորաբաժանումները ոչնչացնում են ՀՀ տարածք ներխուժած թշնամու զրահատեխնիկան
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ոչնչացնում են նոյեմբերի 16-ին ՀՀ տարածք ներխուժած թշնամու զրահատեխնիկան:
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուղևորը ֆիքսել է Թաիլանդից ՌԴ թռչող Boeing ինքնաթիռի թևի հատվածում բռնկված հրդեհը
Թաիլանդի Պուկետ քաղաքից դեպի Մոսկվա թռչող Boeing 767 ինքնաթիռը թռիչքուղում արագացման ժամանակ վթարվել է: Ինչպես հաղ...
2 ժամում 40 վթար է գրանցվել Երևանում
Այսօր առավոտյան ժամը 8:00-10:00-ն ընկած ժամանակահատվածում Ճանապարհային ոստիկանությունը ստացել է ՃՏՊ-ի մասին 40 ահա...