Ինչ է քննարկվել Փաշինյան-Մակրոն հանդիպման ժամանակ
Ելիսեյան պալատում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հետ:
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական բնույթի հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել տնտեսության, ենթակառուցվածքների և այլ ոլորտներում համագործակցությանը վերաբերող թեմաների: Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը ևս մեկ անգամ ընդգծել են, որ երկկողմ փոխգործակցությունը ռազմավարական նշանակություն ունի, ու պատրաստակամություն է հայտնել շարունակելու հետևողական քայլերն այդ ուղղությամբ:
Հաջորդիվ քննարկվել են տարածաշրջանային նշանակության հարցեր: Ֆրանսիայի նախագահը ևս մեկ անգամ շնորհավորել է Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման առիթով և շեշտել Ֆրանսիայի անվերապահ աջակցությունը Հայաստանի տարածքային ինքնիշխանությանն ու խաղաղության ամրապնդմանը:
Մտքեր են փոխանակվել TRIPP նախագծի և տարածաշրջանում հաղորդակցության ուղիների ապաշրջափակման ուղղությամբ իրականացվող քայլերի շուրջ: Այդ համատեքստում, վարչապետն անդրադարձել է իրականացվող աշխատանքների ընթացքին:
Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցեր: Կողմերը կարևորել են ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգով հարաբերությունների հետևողական ընդլայնումը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ալեն Սիմոնյանն ընկերական խոսքերով ճնշեց ինձ». Աղազարյան
Ես վիրավորված չեմ Ալեն Սիմոնյանից, շատ շնորհակալ եմ իր մարդկային, էմոցիոնալ արտահայտությունների համար, կոնտեքստից կտրում...
Սեյրան Օհանյանը «Մարտի 1-ի» տուժողի իրավահաջորդի հայտարարությունը սպառնալիք է որակել
«Մարտի 1-ի» տուժողներից մեկի իրավահաջորդ Էդիկ Հարությունյանի հայտարարությունը, թե՝ «հարգեք Մարտի 1-ը, այլապես դուք էլ կը...
Պուտինն հանդես է եկել նախազգուշացնող հայտարարությամբ․ Ռուսաստանը չի հրաժարվի այդ պայմանից
Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չի հրաժարվի ամբողջ Դոնբասի վերահսկողությունը փոխանցելու պայմանից։ Պետխորհրդի նի...
Մենք ինչի՞ պետք է համայնքին զանգենք, ասենք՝ դուք որքա՞ն խաղողի այգի ունեք․ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Վիճակագրական կոմիտե՝ կառույցի 2023 թվականի գործունեության հաշվետվությունը քննարկելու...