Առաջարկվում է մինչև 6 տարեկան երեխաներին տրամադրվող աջակցության ծրագիրը դառնա մշտական նպաստ. Թորոսյան
Կհամահավասարեցվի բոլոր երեխաների ծննդյան համար տրվող միանվագ նպաստի չափը՝ սահմանվելով 500 հազար դրամ: Այս մասին հայտնել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2026թ պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի նախնական քննարկումներում՝ անդրադառնալով պատգամավորների հարցերին:
Թորոսյանը ծնելիության խթանման ծրագրերից նշել է ընտանիքում 3-րդ և հաջորդ երեխայի համար նպաստի ծրագրի մասին:
«Ամենայն հավանականությամբ շուտով ԱԺ կուղարկենք օրենքի նախագիծ, որով 3-րդ և հաջորդ երեխային մինչև 6 տարեկանը 50 հազար դրամ վճարելու աջակցության ծրագիրը կառաջարկենք դարձնել մշտական նպաստ»,-ասել է Թորոսյանը:
Նրա խոսքով՝ անապահովության համակարգի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ բազմազավակ՝ 4 և ավելի, 5 և ավելի երեխաներ ունեցող ընտանիքների զգալի մասը ստանում է անապահովության նպաստ:
«Օրենսդրական փաթեթում առաջարկելու ենք համահավասարեցնել բոլոր երեխաներին տրվող ծննդյան միանվագ նպաստը, բոլորին դարձնել 500 հազար դրամ՝ առաջին և երկրորդ երեխաների 300 հազար դրամների փոխարեն»,-ասել է նախարարը:
Այս պահին ծննդյան միանվագ նպաստի չափն առաջին և երկրորդ երեխայի դեպքում 300 000 դրամ է, երրորդ և չորրորդ երեխայի համար՝ 1 մլն դրամ։ Հինգերորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու պարագայում 1․5 մլն դրամ է տրամադրվում ընտանիքին:
Նմանատիպ հոդվածներ
Գալստյանը հեռախոսակապ է հաստատել Տ. Ա-ի հետ և պահանջել 53.806.500 դրամ. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 44-296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-...
Բրյուսել-Երևան չվերթը հետաձգվել է․ օդաչուներն անմիջապես որոշել են վերադառնալ Բրյուսելի օդանավակայան
Բրյուսել-Երևան ուղղությամբ չվերթ իրականացնող ինքնաթիռը թռիչքից հետո ստիպված վերադարձել է Բրյուսելի օդանավակայան՝ կայծակի...
Իրավիճակը` Հայաստանի ճանապարհներին
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնայի...
Ինչպես է հաշվարկվելու ուսուցիչների հավելավճարը. նախարարը մանրամասնում է
Նախարարի ներկայացրած տեղեկատվությամբ` կամավոր ատեստավորմանը մասնակցելու հայտ ներկայացրած 1372 ուսուցչից առարկայական գիտե...