Տաքսու վարարրդից մինչև հատուկ նշանակության ուժերի սպա. ովքեր են ներխուժել Լուվրի թանգարան
Հակաահաբեկչական բյուրոն ձերբակալել է Փարիզի Լուվրի թանգարանի կողոպուտի գործով յոթ կասկածյալի, այդ թվում՝ մի ներգաղթյալի, տաքսու վարորդի և հատուկ նշանակության ուժերի սպայի, ըստ Le Figaro-ի։
Առաջին ձերբակալվածները 34 և 39 տարեկան տղամարդիկ էին, որոնք Սեն-Սեն-Դենի դեպարտամենտի բնակիչներ էին։ Նրանք կասկածվում են «Ապոլլոն» պատկերասրահ ներխուժելու և թանգարանային ցուցանմուշներ գողանալու մեջ։ Երկուսն էլ նախնական կալանքի տակ են։
34-ամյա տղամարդը, որը Ալժիրի քաղաքացի է, բնակվում էր Օբերվիլում։ Նա քննիչներին ասել է, որ աշխատում է որպես առաքիչ և նախկինում դատվածություն է ունեցել ճանապարհային երթևեկության կանոնների խախտման և գողության համար։
Մյուս տղամարդը նախկին տաքսու վարորդ էր՝ առանց լիցենզիայի։ Փարիզի դատախազի խոսքով՝ կասկածյալը գտնվում էր դատական հսկողության տակ՝ կապված լուրջ կողոպուտի գործի հետ, որի դատավարությունը նշանակված էր 2026 թվականի նոյեմբերին։
Հիշեցնենք` հոկտեմբերի 19-ի առավոտյան Լուվրից գողություն էր կատարվել։ Գողերը մտել են Ապոլլոն պատկերասրահ և գողացել ինը զարդեր։
Նմանատիպ հոդվածներ
Շարունակենք անտեսել սերիալները և տղայական բարքերը դեռ շատերի կյանքը կխլեն. Ստյոպա Սաֆարյան
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն անդրադարձել է Արաքս գյուղում կատարված սպանությանը՝ գրելով․ «Իրար չզիջելու, իրար վրա հաստատվել...
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունիսի 2-ին, տեղական ժամանակով ժամը 00:12-ին (Գրինվիչի ժամանակով` հունիսի 1-ին, ժամը 20։12-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանու...
Թուրքիան` Ադրբեջանին է փոխանցել 5 ականազերծման մեքենա
Թուրքիան Ադրբեջանին է փոխանցել 5 միավոր մեխանիկական ականազերծման մեքենաներ (MEMATT): Այս մասին գրում է «Անադոլու» գործակ...
Հին շարժակազմի որևէ տրանսպորտային միջոց չենք ունենա․ Ավինյան
Երևանի քաղաքապետարանը մայրաքաղաքի հանրային տրանսպորտի համար 170 նոր ավտոբուսների գնման մրցույթ է հայտարարել։ Այդ մասին հ...