Հայաստանում քաղբանտարկյալներ չկան և երբեք չեն լինելու. Արսեն Թորոսյան
Հայաստանում քաղբանտարկյալներ չկան և երբեք չեն լինելու, բայց Հայաստանում կա օրենքի գերակայություն և օրենքի գերիշխանություն: Այդ մասին խորհրդարանական ճեպազույցի ժամանակ հայտնել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով հարցին, թե Հայաստանում կա՞ն բանտարկյալներ:
«Ժողովրդավարական երկրների կարևորագույն կոմպոնենտներից մեկը հենց օրենքի գերակայությունն է, որ օրենքի առջև բոլորը պետք է լինեն հավասար՝ անկախ քաղաքական հայացքներից:
Եթե խոսքը հանցագործության համար մեղադրվող ընդդիմադիրների բանտարկության, կալանավորման կամ դատապարտման մասին է, բազմաթիվ են դեպքերը, որոնք վերաբերում են գործող պաշտոնյաներին, որոնք և՛ բանտարկվել են, և՛ կալանավորվել են, և՛ դատապարտվել են, և՛ արդեն ազատվել են: Ընտրողական արդարադատությանը վաղուց Հայաստանում վերջ է դրվել»,- ասել է նա:
Հարցին, թե Հայաստանում կարո՞ղ են հայտարարության համար մարդ կալանավորել, Թորոսյանն արձագանքել է՝ Հայաստանում ոչ մի հայտարարության համար ոչ ոքի չեն կալանավորում, կան քրեական հոդվածներ:
Նմանատիպ հոդվածներ
Հասանք մի կետի, երբ Ադրբեջանն ադրբեջանցի բժիշկներ ներգրավեց և Կարմիր խաչի առջև պայմաններ դրեց. Գուրգեն Ներսիսյան
Արցախում գյուղատնտեսական բերքահավաքի հետ կապված աշխատանքների մոտ 70 տոկոսն անակատար է, և այլևս հնարավոր չէ շարունակել:&n...
Ինձ նվաuտացնում են, թիրախավnրnւմ․ ոչ մի կանցլեր նման բանի չի բախվել․ Մերց
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Spiegel-ի հետ զրույցում մեկնաբանել է իր անձի շուրջ ստեղծված տեղեկատվական մթնոլորտը և սո...
Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը դիմում է կարճաժամկետ մուտքի արտոնագրով այնտեղ գտնվող հայերին
Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել՝ հրավիրելով Նիդերլանդներում կարճաժամկետ մուտքի արտոնագրով գտ...
Գագիկ Ծառուկյանը ցուցմունք է տալիս դատարանում
Այսօր Հակակոռուպցիոն քրեական դատարանում տեղի է ունեցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և «Մո...