Հայտնի է՝ որ դեպքերում կտուգանվեն վարորդները
Արմավիրի մարզում բաց բեռ տեղափոխած վարորդը կենթարկվի վարչական պատասխանատվության՝ շրջակա միջավայրի պահպանության պահանջները խախտելու համար։
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի հաղորդմամբ՝ հոկտեմբերի 30-ին ստացվել է ահազանգ Էջմիածին քաղաքի Վազգեն 1-ին փողոցում բեռնատարով առանց անթափանց ծածկոցի սորուն նյութերի տեղափոխման վերաբերյալ։ Վարորդը՝ Ջրառատ գյուղի բնակիչ Կ.Կ.-ն, կտուգանվի վարչական կարգով։
Ըստ օրենքի՝ ավտոտրանսպորտային միջոցներով սորուն նյութերի տեղափոխման ժամանակ մթնոլորտային օդի պահպանության կանոնների խախտման դեպքում ֆիզիկական անձանց նկատմամբ սահմանվում է 50.000 դրամ տուգանք, իրավաբանական անձանց՝ 150.000 դրամ։ Կրկնակի խախտման դեպքում տուգանքները կրկնապատկվում են՝ համապատասխանաբար 100.000 և 300.000 դրամ։
Նմանատիպ հոդվածներ
Կարձանագրվի ծառայողական ավտոմեքենաների պատմական մինիմում. Փաշինյան
Կառավարությունը այսօր քննարկել է մարմիններին ամրակցված տրանսպորտային միջոցները հետ վերցնելու և պետական գույքի կառավ...
Օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը հետ է կանչվել Վրաստանի խորհրդարանից
Օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը հետ է կանչվել Վրաստանի խորհրդարանից: Այս մասին ասված է օրինագծի նախաձեռնող՝ իշխո...
Էրդողանը մեկնել է Բաքու
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերընտրվելուց հետո առաջին անգամ պետական այցով ժամանել է Ադրբեջան։ Այս մասին արդեն...
ԱՄՆ–ն կմասնակցի նոր ԱԷԿ-ի անվտանգության գնահատման աշխատանքներին
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանության է արժանացրել «Հայաստանի Հանրապետության միջուկային անվտանգության կարգավորմ...