Բաքուն դեռ որոշում չի կայացրել` Թրամփի առաջարկի վերաբերյալ
Թրամփի վարչակազմն Ադրբեջանին առաջարկել է ռազմական գործողությունների ավարտից հետո միանալ Գազայի կայունացման միջազգային առաքելությանը: Այս մասին հաղորդում է AnewZ-ը:
Ըստ աղբյուրների՝ Բաքուն դեռ որոշում չի կայացրել։ Ադրբեջանը պնդում է, որ մասնակցությունը հնարավոր է միայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի առկայության դեպքում, որն ապահովում է առաքելության միջազգային լեգիտիմությունը:
Նախաձեռնությունը ենթադրում է բազմազգ ուժերի ստեղծում անվտանգության ապահովման, մարդասիրական օգնության առաքման և նոր հակամարտության կանխարգելման համար: ԱՄՆ-ն չի ծրագրում զորքեր ուղարկել, բայց գործընկերների կոալիցիա է կազմում, որոնց թվում դիտարկվում է նաև Ադրբեջանը:
Բաքուն համակարգում է իր գործողությունները ԻՀԿ-ի և Արաբական պետությունների լիգայի հետ՝ ընդգծելով, որ արաբական երկրներն իրենք պետք է որոշեն Գազայի ապագան:
Նմանատիպ հոդվածներ
Հետաքրքիր է՝ էս մարդիկ լուսնից են իջել. Թունյանը մեկնաբանել է Ադրբեջանից բենզինի ներմուծումը
Ուրեմն, Ադրբեջանից ընդամենը 1.5 մլն դոլարի բենզին է ներկրվել Հայաստան, ոմանք մի վայնասուն են դրել՝ թե բա՝ էս ի՜նչ եք անո...
ՀԱՊԿ-ը առանց Հայաստան չի փլուզվի. Լուկաշենկո
«Մինսկը ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու դիմում չի ստացել և կարծում եմ, որ երկիրը պետք է կազմակերպության անդամ լինի», - հայ...
Կլինի Պաշտպանության բանակի համաչափ պատասխանը. Վահրամ Պողոսյան
ԱՀ նախագահի մամուլի խոնակը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Նախորդ գրառումս կատարելուց անմիջապես հետո թշնամին վերսկսել է հրետ...
CNN-ի հարցումը որոշել է Թրամփ-Հարիս բանավեճի հաղթողին
ԱՄՆ-ում ըստ CNN-ի հարցման՝ Դեմոկրատական կուսակցությունը հաղթել է նախագահի թեկնածուներ Դոնալդ Թրամփի և Քամալա Հարիսի բա...