Ռուսաստանում ադրբեջանցի գործարարին հայտնաբերել են մահացած
Սվերդլովսկի մարզում հայտնաբերվել է 49-ամյա ադրբեջանցի գործարար Իլգար Խանադանովի դին, որը համարվել էր անհետ կորած հոկտեմբերի 24-ից։ Տեղական E1 պորտալի տեղեկություններով՝ դեպքի առթիվ քննիչները հարուցել են քրեական գործ և ուսումնասիրում են հնարավոր հանցավոր տարբերակը։
Խանադանովը զբաղվել է փոքր բիզնեսով․ նա ուներ սեփական արագ սննդի կետ, որտեղ վաճառվել են շաշլիկներ և հոթ-դոգեր։ Կնոջ խոսքերով՝ ամուսինը չուներ ֆինանսական պարտավորություններ կամ գործնական վեճեր, որոնք կարող էին կապված լինել մահվան հետ։
Նրա մարմինը մոտ օրերս կփոխադրվի Ադրբեջան՝ հուղարկավորության համար։ Դեպքի մանրամասները դեռևս ուսումնասիրվում են իրավապահների կողմից։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարորդն ինչ-որ բան է բղավել և մեքենայով բախվել է Բուխարեստում ՌԴ դեսպանատան ցանկապատին
Ավտոմեքենան բախվել է Բուխարեստում ՌԴ դեսպանատան ցանկապատին, որը բռնկվել է բախումից հետո: Նշվում է, որ վարորդը մահացել է։...
Մահացել է դերասան Վիգեն Ստեփանյանը
68 տարեկանում՝ ուղեղի կաթվածից մահացել է դերասան, բեմադրիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործից Վիգեն Ստեփանյանը...
Վիճաբանություն- ծեծկռտուք նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի, նրա որդու և փեսայի մասնակցությամբ․ Shamshyan. com
Վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ ապրիլի 7-ին, ժամը 21։00-ի սահ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տասնյակ ձկնորսներ հայտնվել են Ֆիննական ծոցում կոտրված սառցաբեկորի վրա. ՌԴ
Սանկտ Պետերբուրգում տասնյակ ձկնորսներ հայտնվել են Ֆիննական ծոցում կոտրված սառցաբեկորի վրա: Հայտնում է Ռուսաստանի Արտակար...