Ալիևը մերժեց Հայաստանի առաջարկը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի մասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, որը նախատեսվում է անցկացնել Երևանում 2026 թվականի գարնանը։ Այս մասին, ըստ ադրբեջանական իշխանամետ աղբյուրների, հաղորդում են երկրի լրատվամիջոցները՝ հղում անելով իրենց տեղեկություններին։
Նշվում է, որ Ալիևը հրաժարվել է ընդունել հայկական կողմի հրավերը՝ պատճառաբանելով, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը դեռ վերջնականապես ստորագրված չէ։
Ադրբեջանական կողմը, ըստ նույն աղբյուրների, կարծում է, որ մինչ փաստաթղթի ստորագրումը երկու երկրների առաջնորդների մասնակցությունը նման ձևաչափի միջոցառման նպատակահարմար չէ։
Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը նախատեսվում է անցկացնել Երևանում՝ ԵՄ հովանու ներքո՝ տարածաշրջանային համագործակցությունը և երկխոսությունը խթանելու նպատակով։
Նմանատիպ հոդվածներ
Թրամփը հայտարարել է ԵՄ-ից ապրանքների համար 30 % մաքսատուրք սահմանելու մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն օգոստոսի 1-ից 30 տոկոս մաքսատուրքեր կսահմանի Եվրամիությունից ապրանքների...
Եթե անգամ նրանց էլ լռեցնեք, այս քարերն են աղաղակելու․ Սրբազան պայքար
«Սրբազան պայքարը» տարածել է քաղբանտարկյաների լուսանկար՝ գրառմամբ․«Եթե անգամ նրանց էլ լռեցնեք, այս քարերն են աղաղակելու....
Սեյրան Օհանյանը` իր նկատմամբ քրեական հետապնդման մասին
Իշխանությունը քաղաքական հետապնդումների հերթական շարք է սկսում` փոխանակ զբաղվի անվտանգության, Արցախի հարցով, երեկվա ցավալ...
Հունգարիայի նախագահ է ընտրվել երկրի Սահմանադրական դատարանի ղեկավարը
Հունգարիայի նոր նախագահ է ընտրվել Սահմանադրական դատարանի ղեկավար Թամաշ Շույոկը, նրա թեկնածությունը հաստատել է խորհրդարան...