Սպորտ
Մխիթարյանը հույս է հայտնել, որ հաջորդ շաբաթ դուրս կգա մարզադաշտ
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հույս ունի, որ հաջորդ շաբաթ կկարողանա միանալ թիմին: Ֆուտբոլիստը նշել է, որ ցանկանում է գոլերով օգնել իր թիմին:
«Հուսով եմ՝ կվերադառնամ հաջորդ շաբաթ՝ «Սասուոլոյի» դեմ հանդիպումից հետո: Ես ցանկանում եմ գոլեր խփել:
Ցավոք, վնասվածքները խանգարում են, սակայն հույս ունեմ, որ «Ռոմայի» հետ կլինեմ մրցաշրջանի 2-րդ կեսում»,- ասել է Մխիթարյանը:
Ա Սերիայի 22-րդ տուրի «Սասուոլոյի» դեմ հանդիպումը տեղի է ունենալու փետրվարի 1-ին:
Հիշեցնենք, որ 31-ամյա ֆուտբոլիստը ձախ ազդրի վնասվածք էր ստացել հունվարի 5-ին կայացած 18-րդ տուրի «Տորինո»-ի դեմ հանդիպման ժամանակ: Նշվում էր, որ վերականգնման համար կպահանջվի ամենաքիչը 1 ամիս:
Նմանատիպ հոդվածներ
Քոբին հրաշալի ամուսին էր, սիրող հայր. բասկետբոլիստի կինը հուզիչ գրառում է կատարել
Արոնյանը նույն տեղում է, Կարեն Գրիգորյանն առաջին անգամ 100 լավագույն շախմատիստների շարքում է. ՖԻԴԵ
Հայ ծանրորդները մեկնարկում են Իրանի վարկանիշային մրցաշարում
Ասում ենք` ֆուտբոլիստ չունենք, բա որտեղի՞ց լինի, որ մերոնք շանս չունեն խաղալու, տեղ չունեն իրենց երկրում. Գևորգ Կասպարով
Ավելին Սպորտ բաժնից
Պիկֆորդը՝ Մեսսիի մասին. «Նրան կանգնեցնելը բավարար չէ»
Մեսսին պահպանել է ԱԱ-ի լավագույն ֆուտբոլիստի առաջին տեղը
Հալանդը նշել է, թե ում է ցանկանում տեսնել չեմպիոնի կարգավիճակում
5.0