«Ալաշկերտ»-ն ընկերական խաղում հաղթել է «Ուրարտու»-ին
Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի երկու թիմերընկերական խաղ են անցկացրել:
Այս մասին հայտնում է «Ուրարտու»-ն: Հունվարի 28-ին«Ուրարտուն» հերթական ստուգողական խաղն անցկացրեց, այս անգամ արդեն Երևանի «Ալաշկերտի»հետ։
Հանդիպման 12-րդ րոպեին Արմեն Ադամյանի գլխավորած թիմի ֆուտբոլիստները հաշվի մեջ առաջանցան։ Հեռահար հարվածով գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ Տիագո Գալվաոն։ Ընդունած գոլից հետո«Ուրարտուն» սկսեց ավելի ակտիվ գործել հարձակման գծում, «Ալաշկերտի» դարպասի մոտ ստեղծվեցինմի շարք վտանգավոր պահեր, բայց գոլ այդպես էլ չեղավ։
Երկրորդ կեսում «Ալաշկերտը» կարողացավ ևս մեկ գոլ հեղինակել Վահագն Հայրապետյանը հանդիպման68-րդ րոպեին հարվածային դիրքի դուրս բերեց թիմում փորձաշրջան անցնող ֆուտբոլիստներից մեկին, ովէլ մեկ հպումով խփեց այս հանդիպման վերջին գոլը։ «Ուրարտու» - «Ալաշկերտ» 0-2։
Հավելենք, որ նախապատրաստական այս շրջանի վերջին ստուգողական հանդիպումը «Ուրարտուն» կանցկացնի փետրվարի 5-ին: Մրցակիցը կլինի Առաջին խումբը ներկայացնող «Վանը»։ Խաղը կկայանա«Ուրարտու» մարզաբազայում և կմեկնարկի ժամը 14։00-ին։