«Ժողովուրդ». Հրայր Թովմասյանի ճակատագիրն անհայտ է. ինչ է կատարվում ՍԴ պատերից ներս
«Ժողովուրդ» թերթը գրում է․
Իշխող թիմից հոկտեմբերի 10-12-ը 4 իրավաբան է մեկնել Իտալիա, մասնակցելու ԵԽԽՎ Վենետիկի հանձնաժողովի 120-րդ լիագումար նիստին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` վենետիկյան քննարկումներին մասնակցել են արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը տեղակալ Քրիստինե Գրիգորյանի հետ, ՀՀ կառավարության ներկայացուցիչը ՄԻԵԴ-ում՝ Եղիշե Կիրակոսյանը, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։
Հանձնաժողովում Հայաստանին վերաբերող 2 հարց է քննարկվել` առաջինը` դատաիրավական բարեփոխումների փաթեթին հավանություն տալու հարցը եւ երկրորդը` Ստամբուլյան կոնվենցիայի սահմանադրականության վերաբերյալ Ռուստամ Բադասյանի դիմումը հանձնաժողովին։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` իշխանականները Վենետիկ են մեկնել` հանձնաժողովի հետ բանակցելու Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմամբ ՍԴ շուրջ ստեղծված թնջուկը հօգուտ իշխանության լուծելու օրակարգով: Այսինքն՝ Վենետիկի հանձնաժողովը դատաիրավական բարեփոխումների փաթեթի մեջ հավանություն է տալիս Հրայր Թովմասյանի հեռացմանը` Ստամբուլի կոնվենցիան Հայաստանում վավերացնելու պայմանով:
Օրաթերթին, ի դեպ, բացառիկ տեղեկությոններ են հասել նաև, թե ինչ է կատարվում այս օրերին Բարձրագույն դատարանի պատերից ներս: Կընդունե՞ն վարույթ ԱԺ դիմումը` ՍԴ նախագահի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ: Մեր տեղեկություններով` ՍԴ-ում ամենևին էլ տրամադրված չեն ընդունել ու ընթացք տալ այդ դիումին, նշում են, թե այն, ինչ ԱԺ-ն ուղարկել է ՍԴ, չի կարող քննության առարկա դառնալ, քանի որ կան որոշակի «պրոցեդուրային» խախտումներ: Բացի այդ, մեր աղբյուրները փոխանցում են, որ ՍԴ դատավորների մի մասը համարում է, որ ԱԺ-ի ուղարկած այդ փաստաթուղթը կանոնակարգ-օրենքի խախտմամբ են ուղարկել բարձրագույն դատարան:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Փաշինյանն ու Ալիևն ավելի քան երկու ժամ զրուցել են
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Աշխաբադում տեղի ունեցած միջադեպից հետո ավելի քան երկու ժամ...
ՊՆ լեյտենանտը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Դավիթ Տոնոյանի և Արտակ Դավթյանի
Պաշտպանության նախարարության լեյտենանտ, դեղագետ Վահե Մելիքսեթյանը Վարչական դատարան հայց է ներկայացրել ընդդեմ ՀՀ պաշ...
«Սպաների համար նոր բնակարաններ Գորիսում». Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է զետեղել՝ կից գրելով․ «Սպաների համար նոր բնակ...
Մենք չունենք թշնամի գործարարներ, ՀՀ-ում չկա բաժանում ընդդիմադիր և իշխանամետ գործարարների. վարչապետ
Այս տարի մենք, ըստ ամենայնի, կունենաnք պլյուս մինուս յոթ տոկոսանոց տնտեսական աճ, ինչը շատ կարևոր և բարձր ցուցանիշ է ԵԱՏՄ...