ՀՐԱՏԱՊ. Փաշինյանն ու Ալիևն ավելի քան երկու ժամ զրուցել են
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Աշխաբադում տեղի ունեցած միջադեպից հետո ավելի քան երկու ժամ զրուցել են: Այս մասին հայտնում է Բաղրամյան 26-ի Տելեգրամի ալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Վերջիններս տեղեկացրել են, որ Փաշինյանն ու Ալիևը զրուցել են ճաշի ժամանակ:
Թե կոնկրետ ինչ է քննարկվել՝ հայտնի չէ, բայց, ամենայն հավանականությամբ, քննարկման թեման եղել է այսօր տեղի ունեցած միջադեպը, երբ Ալիևը ՀՀ կառավարության հասցեին կեղծ մեղադրանքներ ներկայացրեց և Գարեգին Նժդեհին «ֆաշիզմի կողմնակից» անվանեց, իսկ Փաշինյանը կտրուկ պատասխանեց Ալիևին՝ կոչ անելով պատմությունը չխեղաթյուրել և հարգանք ցուցաբերել ներկա նախագահներին:
Ակնհայտ է, որ կողմերը քննարկել են նաև ԼՂ հարցը:
Նմանատիպ հոդվածներ
ՊՆ լեյտենանտը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Դավիթ Տոնոյանի և Արտակ Դավթյանի
Պաշտպանության նախարարության լեյտենանտ, դեղագետ Վահե Մելիքսեթյանը Վարչական դատարան հայց է ներկայացրել ընդդեմ ՀՀ պաշտպանու...
«Սպաների համար նոր բնակարաններ Գորիսում». Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է զետեղել՝ կից գրելով․ «Սպաների համար նոր բնակարանն...
Մենք չունենք թշնամի գործարարներ, ՀՀ-ում չկա բաժանում ընդդիմադիր և իշխանամետ գործարարների. վարչապետ
Այս տարի մենք, ըստ ամենայնի, կունենաnք պլյուս մինուս յոթ տոկոսանոց տնտեսական աճ, ինչը շատ կարևոր և բարձր ցուցանիշ է ԵԱՏՄ...
Ինձ ազատությունից զրկելու որոշում են կայացրել. Արա Վարդանյան
Համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանին ազատությունից զրկելու որոշում է կայացվել։ Այս մասին իր ֆեյսբուքյան...