Թուրքիայում 2 լրագրողի են ձերբակալել. արգելվել է Սիրիայի մասին քննադատական հրապարակումներ անել
Հոկտեմբերի 10-ին Ստամբուլի գլխավոր դատախազությունը հայտարարություն էր տարածել, համաձայն որի՝ Թուրքիայի զինված ուժերի կողմից հոկտեմբերի 9-ից Սիրիայի հյուսիսում սկսած ռազմական գործողությունների մասին արգելվում է քննադատական հրապարակումներ անել:
Հայտարարության մեջ ասվում է, որ այն անձը կամ անձինք, որոնք նպատակաուղղված կլինեն Թուրքիայի սոցիալական և ներքին խաղաղության, միասնության և անվտանգության դեմ՝ ցանկացած նորությունով՝ գրավոր հրապարակումներով կամ հեռարձակման միջոցով, այդ թվում սոցցանցերի հաշիվերով, կհետապնդվեն՝ ըստ Թուրքիայի քրեական օրենսգրքի և հակակոռուպցիոն օրենսդրության պահանջների: Այս մասին ասվում է «Լրագրողների պաշտպանության կոմիտե» միջազգային կազմակերպության հայտարարությունում:
Արդեն իսկ արձանագրվել է լրագրողների ձերբակալման երկու դեպք: Նախ ձախական BirGün օրաթերթի լրագրող Հական Դեմիրն է ձերբակալվել այն պատճառաբանությամբ, որ նա օրաթերթի Twitter-ի էջից գրել է` Թուրքիան հարձակվել է Սիրիայի վրա: Դատարանի որոշմամբ նա ազատ է արձակվել, նշանակվել է փորձաշրջան և արգելվել է նրան դուրս գալ երկրի սահմաններից:
Ոստիկանությունը ձերբակալել էր նաև Diken լրատվական կայքի լուրերի խմբագիր Ֆատիհ Գյոքհանին այն բանի համար, որ Diken-ը մեջբերել էր քրդերի կողմից ղեկավարվող Սիրիայի դեմոկրատական ուժերի մամուլի խոսնակին: Դատարանը նրան ևս ազատ է արձակել և արգելել է լքել երկիրը:
Այնուեմանեյնիվ լրագրողներից և ոչ մեկին պաշտոնական մեղադրանք չի առաջադրվել, սակայն նրանց պայմանական ազատ արձակումը նշանակում է, որ հետաքննությունը շարունակվելու է:
Թուրքիայի անվտանգության գլխավոր վարչությունում Սիրիայի վրա հարձակման մասին հրապարակումների գործերով քրեական հետապնդման է ենթարկվում 78 մարդ:
«Լրագրողների պաշտպանության կոմիտե»-ն դատապարտել է Թուրքիայի գործողությունները՝ նշելով, որ երկրի իշխանությունները պետք է դադարեցնեն հետապնդել և վերահսկել Թուրքիայի ռազմական ներխուժումը լուսաբանող լրագրողներին և լրատվամիջոցներին:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Թուրքիայի զինված ուժերը լայնածավալ ռազամական գործողություն սկսեցին Սիրիայի հյուսիսում՝ ընդդեմ քրդերի: Կրակի տակ են հայտնվել նաև հայաբնակ մի շարք շրջաններ:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Փաշինյանն ու Ալիևն ավելի քան երկու ժամ զրուցել են
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Աշխաբադում տեղի ունեցած միջադեպից հետո ավելի քան երկու ժամ...
ՊՆ լեյտենանտը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Դավիթ Տոնոյանի և Արտակ Դավթյանի
Պաշտպանության նախարարության լեյտենանտ, դեղագետ Վահե Մելիքսեթյանը Վարչական դատարան հայց է ներկայացրել ընդդեմ ՀՀ պաշ...
«Սպաների համար նոր բնակարաններ Գորիսում». Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է զետեղել՝ կից գրելով․ «Սպաների համար նոր բնակ...
Մենք չունենք թշնամի գործարարներ, ՀՀ-ում չկա բաժանում ընդդիմադիր և իշխանամետ գործարարների. վարչապետ
Այս տարի մենք, ըստ ամենայնի, կունենաnք պլյուս մինուս յոթ տոկոսանոց տնտեսական աճ, ինչը շատ կարևոր և բարձր ցուցանիշ է ԵԱՏՄ...