Բարեգործական ծրագրով կառուցված տները փորձում են վաճառել բնակիչներին «սիմվոլիկ գումարով»

«Հույսի Ավան» բնակելի թաղամասի տասնյակ բնակիչներ մտահոգություն ունեն, որ կկորցնեն իրենց առանձնատները «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի առաջարկած վերջին փոփոխությունների պատճառով։

 

Բնակիչները Hetq.am-ի  հետ զրույցում հայտնել են , որ հիմնադրամի նախագահ Բարույր Ջամբազյանն ու իրավաբան Արարատ Գրիգորյանը բնակիչներին խումբ-խումբ կանչել են հանդիպումների՝ առաջարկելով «սիմվոլիկ գումարի» դիմաց գնել նրանց առանձնատները, կամ հիմնադրամի հետ նոր պայմաններով պայմանագիր կնքել։ Բնակիչներն ասում են, որ իրենց առաջարկվող նոր պայմանագրով պարտավորվելու են վճարել հողի հարկ և գույքահարկ, աղբի և ոռոգման ջրի վճարներ։

Բնակիչների բողոքների արդյունքում այս գործընթացը ժամանակավորապես դադարեցվել է։

 

 Կառավարությունը «Հույսի Ավան» սահմանել է որպես բարեգործական ծրագիր։ 

 

«Դիակոնիա» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է 2001 թվականին։ Նույն տարում Կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովը  հիմնադրամին Աշտարակի խճուղու հարևանությամբ 16 հեկտար հողատարածք հատկացրեց՝ բնակելի ավան ստեղծելու նպատակով։ Այն նախատեսված էր լինելու 200 անապահով ընտանիքների համար, ավանում այժմ բնակվում է 79 ընտանիք։

 

Ըստ Կառավարության հաստատած ծրագրի՝ առանձնատները ընտանիքներին հատկացվել են անհատույց, անժամկետ կարգով, իսկ դրանց սեփականատերը հիմնադրամն է։ Սակայն թաղամասի կառույցները, ըստ Կառավարության հանձնաժողովի որոշման, ենթակա չեն օտարման կամ գրավադրման։

 

 Ինչպես են բնակիչներին առաջարկել գնել իրենց տները։

 

«Դիակոնիա» բարեգործական հիմնադրամը «Հույսի ավան»-ի բնակիչների հետ ամեն հինգ տարին մեկ պայմանագիր է կնքել։ Դրանով կարգավորվել են բնակիչների և հիմնադրամի միջև հարաբերությունները, սահմանվել՝ բնակիչների իրավունքներն ու պարտավորությունները։

 

«Հույսի ավան»-ի բնակիչ Արտակ Սրապիոնյանը ևս իր առանձնատունը գնելու առաջարկ է ստացել։ Նա ավանում է բնակվում արդեն 13 տարի։ Տունը նրա ընտանիքին տրամադրվել է անհատույց, անժամկետ կարգով։ 2019թ.-ի հուլիսին Արտակ Սրապիոնյանին հիմնադրամի տնօրենն ու իրավաբանն անակնկալ հայտնել են, որ նա պետք է կամ հիմնադրամի հետ նոր պայմաններով պայմանագիր կնքի, կամ գնի իր զբաղեցրած տունը։

 

Սրապիոնյանը պատմեց, որ հանդիպմանը իրեն նաև առաջարկել են իր կարգավիճակի մասին դիմում-նամակ գրել, որն այլ բնակիչների դիմումների հետ հիմնադրամը կներկայացնի Կառավարություն և կկարողանա «Հույսի ավան» թաղամասին հատկացված հողը սեփականաշնորհել։ Այնինչ հետագայում մեզ հետ զրույցում հիմնադրամի նախագահ Բարույր Ջամբազյանը պարզաբանեց, որ Կառավարություն այլ նպատակով էին դիմելու։

 

«Իրավաբանն ասաց՝ մենք այլևս ի վիճակի չենք գումարներ վճարելու՝ հողի հարկը, գույքահարկը, աղբի վճարը, ոռոգման ջրի վճարը։ Ասացին՝ նոր պայմանագրի կնքման ժամանակ թարմացվելու են պայմանագրի կետերը, և այդ բոլոր կետերի մեջ մտնելու է աղբի, ոռոգման ջրի գումարը, հողի և գույքի հարկը: Ասել է, որ էդ հարցը լուծվավ (նկատի ունի հողերի սեփականաշնորհումը- հեղ․), արդեն տների գները կորոշենք։ Ու էնպես է, որ ձեզ զեղչով, սիմվոլիկ գումարով կտանք։ Մարդը կոնկրետ առաջարկում էր, եթե մենք դա անում էինք, ինքը սկսում է այդ տները վաճառել»,- ասել է Արտակ Սրապիոնյանը։

 

Մանրամասները նյութի սկզբնաղբյուրում։