Քաղաքականություն

Բաքվի առաջարկը անհեթեթության եւ ցինիկութուն է. Դավիթ Բաբայան

Բաքվի առաջարկը անհեթեթության եւ ցինիկութուն  է. Դավիթ Բաբայան
Ադրբեջանական կողմի առաջարկը ոչ միայն անհեթեթ է, այլեւ բարոյականության եւ Միջազգային մարդասիրական իրավունքի ուղղակի խախտում է։ Այս մասին ասել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, նախագահի…

Ադրբեջանական կողմի առաջարկը ոչ միայն անհեթեթ է, այլեւ բարոյականության եւ Միջազգային մարդասիրական իրավունքի ուղղակի խախտում է։ Այս մասին ասել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, նախագահի աշխատակազմի Գլխավոր տեղեկատվական վարչության պետ Դավիթ Բաբայանը՝ NEWS.am-ին մեկնաբանելով  Ադրբեջանի պետհանձնաժողովի հայտարարությունը։

«Հատկանշական է, որ դիմումը միջազգային կառույցներ, ինչպես երեւում է հայտարարությունից, ուղարկվել է սեպտեմբերի 11-ին։ Դրանով իսկ ադրբեջանական կողմը ենթագիտակցաբար մատնում է իր ահաբեկչական նկրտումները՝ ցինիկություն է այն օրը, երբ ամբողջ աշխարհը նշում է ահավոր ահաբեկչական գործողության տարելիցը, պահանջել վերադարձնել ահաբեկիչներին»,- ընդգծել է Դավիթ Բաբայանը։

 

Անդրդրադառնալով Ասքերովին եւ Գուլիեւին Ադրբեջանին վերադարձնելու հարցին, Բաբայանը նշել է․ «Ինչ վերաբերում է Ասքերովին եւ Գուլիեւին, այս մարդիկ ծանր հանցագործություններ են կատարել, այդ թվում անչափահասի սպանություն։ Նրանք դատարանի կողմից միջազգային դիտորդների, իրավապաշտպանների եւ ԶԼՄ-ների մասնակցությամբ բաց դատավարությամբ են դատապարտվել»։

 

 Միաժամանակ, Դավիթ Բաբայանը փաստել է միջազգային իրավասու կառույցների լիակատար անգործությունն ի պատասխան Ադրբեջանի ցինիկ հայտարարությունների։ «Ոչ ոք անգամ որեւէ նկատողություն չի արտահայտել»,- ամփոփել է Բաբայանը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250