Օսիպյանն ազատվեց ՀՀ ոստիկանապետի պաշտոնից. նախագահը ստորագրել է հրամանագիրը
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը այսօր՝ սեպտեմբերի 18-ին, ստորագրել է Վալերի Օսիպյանին ՀՀ ոստիկանապետի պաշտոնից ազատելու հրամանագիրը։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի.
Վալերիյ Օսիպյանին ազատել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի պաշտոնից»,–ասված է նախագահի հրամանագրի մեջ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանն աշխատանքից ազատվելու դիմում է գրել։
Նշենք, որ մամուլին հայտնի է դարձել, որ հրաժարական են տալու ուժային բոլոր կառույցների ղեկավարները։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 16 հրաժարական էր ներկայացրել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ հայտարարելով, որ իշխանության գործելաոճը «ընդհանուր ոչինչ չունի սպայի արժանապատվության հետ. սպայի ուսադիրն ու զարգացումների նման ընթացքն անհամատեղելի են։ Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ»։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Վալերիյ Օսիպյանը հրաժարականի դիմում է գրել. Armlur.am
Ինչպես հայտնի է` այսօր տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ: Armlur.am-ը տեղեկացել է որ նիստի ժամանակ, ի թիվս այլ հ...
Դավիթ Տոնոյանն՝ իր հրաժարականի լուրերի մասին
Չկա նման բան: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնա...
Իրերը հավաքեց ու դուռը փակեց. Տիգրան Մազմանյանը՝ Օսիպյանի մասին
Քաղաքացիական ակտիվիստ Տիգրան Մազմանյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հետ՝...
ՀՐԱՏԱՊ. Վանեցյանը ազատվում է պաշտոնից. Փաշինյանը մեկնաբանում է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի` աշխատանքից ազատման մի...