Եթե հանքը աշխատի ջերմուկցիները ՀՀ-ին դատի կտան միջազգային ատյաններում. ջերմուկցի
Եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատի, որ Ամուլսարի հանքը շահագործվելու է, ջերմուկցիները պատրաստվելու են ՀՀ-ին դատի տան միջազգային ատյաններում: Այս մասին Ջերմուկում Tert.am-ի հետ զրույցում ասաց ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման ակցիային մասնակցող բնակիչներից մեկը:
«Իրականում գործադուլը դեռևս մեկ օր է տևելու: Կառավարության կողմից արձագանքի ենք սպասում: Համայնքի բնակչության մեծ մասն է հավաքվել: Մենք մեղավոր չենք, որ Ջերմուկը փոքր քաղաք է և չենք կարող 10-15 հազար մարդ հավաքել: Սա ուղիղ ժողովրդավարություն է, այստեղ քննարկելու բան չկա»,- ասաց ակցիային մասնակցող ջերմուկցիներից մեկը:
Բնակչի խոսքով՝ ոչ ոք պահանջ չունի Թեղուտի, Քաջարանի հանքերը փակել, քանի որ այդ քաղաքները հենց հանքարդյունաբերական քաղաքներ են, բայց Ջերմուկը, ցանկալի է, որ մնա որպես առողջարան:
«Պարոն վարչապետին ևս մեկ անգամ հորդորում եմ, որ շեշտը միայն դրա վրա դնի: Մենք բնապահպանական հարց չենք բարձրացնում, քանի որ մեր բնապահպան ընկերները այդ հարցերը բարձրացրել են: Մենք բարձրացնում ենք Ջերմուկի սոցիալ-տնտեսական ուղղվածության հարցը: Ցանկանում ենք, որպեսզի Ջերմուկը մնա առողջարանային, զբոսաշրջային և հանքային ջրերի արտադրության քաղաք»,- ասաց նա:
Բնակչի խոսքով՝ արդեն 1.5 տարի է՝ պայքարը կա, բայց միշտ խաղաղ են պայքարել և ոչ մի ագրեսիա ցույց չեն տվել: «Ես ուղղակի ասում եմ, եթե վարչապետը շարունակի ասել, որ պետք է հանքը աշխատի, ես անձամբ կկազմակերպեմ, որ ջերմուկցիները ՀՀ-ին դատի տան միջազգային ատյաններում, իրենց ապրելու և աշխատելու իրավունքները խախտելու համար: Մեզ պարտադրում են ուրիշ կերպ ապրել, մենք չենք ուզում»,- շեշտեց նա:
Նմանատիպ հոդվածներ
Ռոբերտ Քոչարյանը գրավով չի ազատվի
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի միջնորդությունները՝&n...
Հայաստանի Հանրապետությունը 28 տարեկան է
Այսօր համայն հայությունը նշում է Հայաստանի Հանրապետության Անկախության օրը:Անկախության հռչակագիրն ընդունվել է 1990թ. օգոս...
Ես իմ համար հանգիստ ընտանիքիս հետ նստած եմ, ինչ ասես գրում են. Արթուր Վանեցյան. Armtimes.com
ԱԱԾ արդեն նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը Հայկաան Ժամանակի հետ զրույցում աբսուրդ եւ ամոթ որակեց լուրերն այն մասին, որ ինք...
Իրերը հավաքեց ու դուռը փակեց. Տիգրան Մազմանյանը՝ Օսիպյանի մասին
Քաղաքացիական ակտիվիստ Տիգրան Մազմանյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հետ՝...