Գտիր լուսացույցը թփերում․ ճանապարհային նշաններն ու լուսացույցները նման կերպ քողարկելը բոլորովին սրամիտ չէ
Հայաստանում տարվա ամեն մի եղանակ իր առանձնահատություններն ունի ճանապարհներին խոչընդոտներ ստեղծելու տեսանկյունից:
news.am-ի թղթակիցը գրում է․ եթե ձմռանը դա «անսպասելի» թափված, չմաքրված ձյունն է, աշնանը՝ անձրեւաջրերով անհայտ խորությամբ լցված ջրափոսերը, ապա գարնանը եւ ամռանը դրանք փարթամ աճած թփերն ու ծառերն են: Բնությունն այդքան սիրելու հետ մեկտեղ, սակայն ճանապարհային նշանները եւ լուսացույցները նման կերպ քողարկելը բոլորովին սրամիտ չէ:
Դրան պետք է ավելացնել այն փաստը, որ ճանապարհային նշաններն առանց այդ էլ շատ չեն եւ երբեմն պատահում է, որ միակ նշանը թաքնվում է թփերում: Սակայն Ճանապարհային ոստիկանությանը, կարծես թե, այս խնդիրներն այնքան էլ չեն մտահոգում:
Մինչդեռ 2019 թվականի առաջին կիսամյակում Հայաստանում գրանցվել է 2088 ՃՏՊ, որի արդյունքում զոհվել է 159, տուժել 3017 մարդ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում հանրապետությունում գրանցվել է 1711 ՃՏՊ, որի արդյունքում 138 մարդ զոհվել է, 2517-ը`վիրավորվել:
Նմանատիպ հոդվածներ
Մահացել է Կապի եւ տրանսպորտի նախկին նախարար Էդուարդ Մադաթյանի որդին
Մահացել է Կապի եւ տրանսպորտի նախկին նախարար Էդուարդ Մադաթյանի որդին՝ Արման Մադաթյանը, 34 տարեկան հասակում: Նա...
Խոստովանում եմ` սխալվել եմ. Նաիրա Զոհրաբյանի նոր գրառումը
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադար...
ԱԱԾ-ն արձագանքել է ֆեյսբուքյան օգտատիրոջ գրառմանը
Ազգային անվտանգության ծառայության ֆեյսբուքյան էջը արձագանքել է ֆեյսբուքյան օգտատերերից մեկի գրառմանը:«Սույն թվականի օգոս...
«էդ ապրանքը մենակ բանակին հարմար կլինի․ էն որակի չի, որ ձեր բոլոր կետերում տաք»․ ապագա զինվորի հոր առաջարկը․ Բակուր Մելքոնյան
Գործարար Բակուր Մելքոնյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Երեկ ծանոթներիցս մեկը խնդրեց, թե բա մեկին հանդիպի, առաջարկ ո...