
Մահացել է Կապի եւ տրանսպորտի նախկին նախարար Էդուարդ Մադաթյանի որդին

Մահացել է Կապի եւ տրանսպորտի նախկին նախարար Էդուարդ Մադաթյանի որդին՝ Արման Մադաթյանը, 34 տարեկան հասակում: Նա սրտի ծանր հիվանդություն ուներ և վերջին տարիներն բուժվում էր արտերկրում: Բժիշկները սրտի փոխպատվաստում էին առաջարկում:
Վերջին օրերին երիտասարդի առողջական վիճակը սրվել էր, նրան տեղափոխել էին Էրեբունի բժշկական կենտրոն: Բժիշկներին չի հաջողվել փրկել կյանքը:
Նշենք, որ Ադամյանը ժամանակին Երևանի ավագանու անդամ էր, ինչպես նաև վերջինս Մհեր Սեդրակյանի փեսան էր: