«էդ ապրանքը մենակ բանակին հարմար կլինի․ էն որակի չի, որ ձեր բոլոր կետերում տաք»․ ապագա զինվորի հոր առաջարկը․ Բակուր Մելքոնյան

Գործարար Բակուր Մելքոնյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

 

«Երեկ ծանոթներիցս մեկը խնդրեց, թե բա մեկին հանդիպի, առաջարկ ունի: Եկել ա մի մարդ, ասում ա լսել եմ զորամասերին սնունդ եք տալի, ապրանք ունեմ: Ասում եմ շատ բարի, մոտեցիր մեր գնումների բաժին, նմուշ տուր, գին ասա, ապրանքիդ որակը կստուգեն, կփորձարկեն, հետո պատասխանը կասեն: Ասում ա չէ, էդ ապրանքը մենակ բանակին հարմար կլինի: Հարցնում եմ ինչի՞, մեջս մի փոքր հույս պահելով, որ կասի ինչ-որ սպեցիֆիկ ապրանք ունի: Ասում ա դե ոնց ասեմ, էն որակի չի, որ ձեր բոլոր կետերում տաք: Հարցնում եմ տղա ունե՞ս: Զարմացած ասում ա հա: Ասում եմ, ե՞րբ ա բանակ գնալու: Մի տեսակ արդեն հասկանալով ինչի եմ հարցնում, պատասխանում ա՝ 4 տարուց: Ասեցի արի ըսենց պայմանավորվենք, էդ ապրանքդ կվերցնեմ 4 տարի հետո ու էն զորամասի համար, որ տղեդ ա ծառայում: Ասում եմ, հիմա իմացի ու մեր ընդհանուր ծանոթին ասա, որ իմ տղեն ա բանակում ծառայում: Ասեց կներեք, չգիտեի, որ ձեր տղան ծառայում ա ու գլուխը կախ գնաց...
Ասում ա նա գնաց, առանց իմանալու, որ բոլոր զինվորներին իմ տղու պես եմ նայում, նույնիսկ վաղը իրա տղուն էլ եմ այդպես նայելու, որովհետև ինքը մեղքը չունի, որ իրա ծնողը սրիկայա..
Սրիկաներ միշտ լինելու են, բայց հասարակության հզորությունը կայանում է նրանում, որ նման սրիկաները հանկարծ չդառնան որոշում կայացնող, պաշտոնյա, բիզնեսմեն...: Իսկ դա հնարավոր է կրթված հասարակություն և ազգային գաղափարախոսություն ունենալու դեպքում...
Ինձ համար առաջնային խնդիրը այս երկուսն ա...»։

Քաղաքականություն